Ապագա համայնքի դպրոցը վերանվանվեց Հովսեփ Կիրակոսյանի անվամբ. Լենա Նազարյան
БлогՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը վերանվանվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի անվան դպրոց։ Հովսեփի ընտանիքի հետ ծանոթացել եմ պատերազմի օրերին։
Այսօր Ապագա համայնքում երախտագիտության, խոնարհումի ու խոստումի օր էր։
Շնորհավորում եմ նաև բոլորիս Շուշիի ազատագրման հաղթանակի կապակցությամբ»։