Պատերազմը մարդուն լռել է սովորեցնում...
ԲլոգՔաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեն Ղևոնդյանն անդրադառնալով մայիսյան եռատոնին՝ մայիսի 9-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբոլոկում գրել է.
«Պատերազմներում ամեն բան լինում է... Ամեն ահավոր ու բացառիկ դեպք, կորուստ ու ձեռքբերում...
Պատերազմում արժեքը կարող է փոշիանալ ու հաջորդ վայրկյանին նորովի վերածնվել...
Պատերազմում մարդն իրեն է կորցնում ու վերագտնում...
Պատերազմը մարդուն լռել է սովորեցնում...
Հայրենականից հետո Պապս երբեք չէր խոսում պատերազմից... Արցախյանի մասնակիցներն էլ քիչ էին խոսում պատերազմից... Ապրիլյանի տղերքը գրեթե չեն խոսում...
Ես ուզում եմ շնորհավորել պատերազմում լուռ հաղթողներին...
Շնորհավոր ու շնորհակալ ենք...»: