Եվրոպայի ամենահին միջազգային կառույցը

Օրերս Եվրոպայի խորհուրդը նշեց իր 70-ամյակը, հին մայրցամաքի ամենահին միջազգային կազմակերպությունն ունի 47 անդամ: Գոյության տարիներին ԵԽ-ն դարձել է եվրոպական գլխավոր ինստիտուտը, որ օգնում է քաղաքական գործիչներին, ակտիվիստներին ու շարքային քաղաքացիներին պայքարել իրենց իրավունքների համար: Նշենք, որ Եվրոպայի խորհրդի 70-ամյակն անցնում է Մոսկվայի հետ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի պայմաններում, որ կորցրել է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը Ղրիմի դեպքերից հետո:

Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949-ի մայիսի 5-ին Լոնդոնում և հետպատերազմյան Եվրոպայի առաջին կազմակերպությունն էր, որի նպատակը «մարդու իրավունքների պաշտպանությունն է ու խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումը»:

Ի տարբերություն ԵՄ-ի, որի գլխավոր ուղենիշը սկզբում համագործակցությունն էր առևտրի ասպարեզում, ԵԽ գերակայությունը, Կանոնադրության համաձայն, խաղաղության ու քաղաքական ազատությունների ամրապնդումն է: Եվրախորհրդի գլխավոր առանձնահատկություններից մեկը դարձավ ոչ միայն բարձր նպատակների ամրագրումը կազմակերպության Կանոնադրության մեջ, այլև այդ նպատակների իրագործման հաջող մեխանիզմի ստեղծումն ու կատարման վերահսկողությունը:

1953-ին կազմակերպության անդամ երկրները ստորագրեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որ ամրակայեց Եվրոպայի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները: Իսկ արդեն1959-ից իր գործունեությունը սկսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որ իր գոյության տարիներին 840 000 հայց է ընդունել քաղաքացիներից 17 000 վճիռ կայացրել ԵԽ անդամ պետությունների դեմ: Ի դեպ՝ Ռուսաստանն անդամակցել է ԵԽ-ին 1996-ին: Անդամակցությունը ՌԴ իշխանությունների վրա դե յուրե տասնյակ կարևոր պարտականություններ էր դնում: Մասնավորապես՝ Մոսկվան պետք է լիովին հրաժարվեր մահապատժից, հաներ զորքերը Մոլդովայից: Անդամակցության 23 տարիներին Ռուսաստանն այդպես էլ չկատարեց այդ պահանջները: Ռուսաստանի և Եվրախորհրդի հարաբերությունները նշանակալից վատացան  2014-ին Ղրիմի դեպքերիցհետո: ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակությանը զրկեց ձայնի իրավունքից, երբ Մոսկվան դադարեց անդամավճարը վճարել և սպառնաց կազմակերպությունից դուրս գալ: Եթե այդպես լինի, ռուսները կկորցնեն ՄԻԵԴ դիմելու իրավունքը, որ հաճախ է ճանաչում ՌԴ իշխանությունների կատարած խախտումները: Իր 70-ամյակի օրը Եվրախորհուրդը վերջին տասնամյակներում առաջին անգամ բացեց դռները զբոսաշրջիկների ու Ստրասբուրգի բնակիչների առաջ։

Կարևոր է արձանագրել, որ 70-ամյա Եվրոպայի խորհրդի միակ խնդիրը ԵԽ-ՌԴ հարաբերությունները չեն: Վերջին տասնամյակներում թուրք-ադրբեջանական պատվիրակություններն ու լոբբին ավելի մեծ խնդիր են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպության համար, որի բազմաթիվ անդամներ հասցրին «վաճառվել» ու դառնալ Անկարայի ու Բաքվի շահերի պաշտպան: «Խավիարային դիվանագիտության» վերջին տարիների սկանդալներն ավելի մեծ խնդիր են Եվրոպայի խորհրդում ու ԵԽԽՎ-ում՝ դատելով տարբեր երկրներում դատավարություններից ու պաշտոնանկություններից: 

Ամփոփելով հավելենք, որ ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից։

 Անդրանիկ Հարությունյան

Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Գործողության մեջ են դրվել 2000-ականների սկզբից դրված ռումբերը. Արման Բաբաջանյան
«Երբ մարդիկ իմանում են իրական տարիքս, շոկի մեջ են հայտնվում». «Ոսկե դպրոցի» Էլյան՝ իրական կյանքում Սա պիտի իմանա յուրաքանչյուր մայրիկ. ինչ չի կարելի, իսկ ինչ պետք է անել, երբ երեխան բարձր ջերմություն «Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու մասին... Մարմնի որ հոտը ինչ հիվանդություն է նախանշում Հարսանիքից երկու ժամ անց այս տղամարդը որոշեց բաժանվել կնոջից. Պատճառն ուղղակի ապշեցնող է Ի՞նչ է ասել Դեդ Հասանը հայկական «գողական» սերիալ նայելուց հետո 18-ամյա մատուցողուհին հաճախորդների ավելցուկներն էր ուտում. Տնօրենը նկատեց դա և տեսեք, թե ինչ արեց Պիցցա՝ առանց խմորի, դիետիկ բաղադրատոմս Լիլո՞ւն չի նկատել, որ նման տեսքով ոչ թե սեքսուալ, այլ վուլգար տեսք ունի (լուսանկարներ) Արման Հովհաննիսյանը ցուցադրել է Սուպեր Սաքոյի նոր շքեղ առանձնատունն ու հայտնի հյուրերին
website by Sargssyan