Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«ԴասԱ» նախագիծը ոգևորում է ոչ միայն պատանիներին, այլև ծնողներին ու փոքրիկներին

Culture

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող «ԴասԱ» նախագծի մասնակից 16-ամյա Ժասմին Առուշանյանը Orer.am-ի հետ զրույցում պատմեց, որ երբ իմացել են, որ նվագախմբի երաժիշտները Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ պետք է իրենց դպրոց գան, անհամբերությամբ են սպասել այդ հանդիպմանը: Իսկ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ իզուր չեն եղել այդ սպասումները:

««ԴասԱ»-ի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ դասական երաժշտության մասին ընդհանուր գիտելիքներ ստացանք, նաև մեզ պատմեցին համերգների ընթացքում վարվելակերպի կանոնների մասին: Ծրագրին մասնակցելուց հետո տեղեկացանք, որ համերգների տոմսեր ձեռք բերելու հնարավորություն ենք ստացել, ինչը ևս շատ ուրախալի էր»,- ասաց Ժասմինը:

Աչքերի փայլը չթաքցնելով՝ նա պատմեց, որ այս ծրագրի կարևորությունը նաև այն է, որ գեղարվեստական ճաշակ է զարգացնում և բոլորը կարողանում են ընդհանուր գիտելիքներ ստանալ դասական երաժշտության մասին:

«Այն աշակերտները, որոնք հեռու են դասական երաժշտական արվեստից, գուցե այլ նախասիրություններ ունենալու և ժամանակի սղության պատճառով չհասցնեն տեղեկանալ այս կամ այն կոմպոզիտորի, դիրիժորի կամ երաժիշտի մասին, սակայն, այս ծրագիրն այնքանով է կարևոր, որ հնարավորություն է տալիս այլ մասնագիտություն ընտրած աշակերտներին ևս ծանոթանալ դասական երաժշտությանը, ինչը հրաշալի է»,- ասաց Ժասմինը:

«ԴասԱ» ծրագրի պատասխանատու Անի Աբովյանն էլ Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը սկսել են այս ուսումնական տարվա նոյեմբեր ամսից, որի նպատակը պատանիներին դասական երաժշտարվեստին մոտեցնելն ու նրանց մեջ դասական երաժշտության հանդեպ սեր արթնացնելն է եղել: Նպատակն իրականացնելու ճանապարհին միտք է ծագել ամեն ինչ սկսել դպրոցից ու հատկապես՝ դեռահասների կրթությունից:

«Ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի: Առաջինը կրթական փուլն է, որի ժամանակ նախաձեռնության հեղինակ Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի երաժիշտներն այցելում են դպրոցներ և աշակերտների հետ զրուցում են դասական երաժշտության, դրա ազդեցության, դրական կողմերի մասին: Հանդիպումների ժամանակ նրանց ծանոթացնում ենք նաև առաջիկա համերգի բովանդակությանը, որպեսզի համերգին հաճախելուց առաջ մի փոքր պատկերացում կազմեն, թե որ կոմպոզիտորի ստեղծագործություններ են ունկնդրելու, ինչի մասին են ստեղծագործությունները և այլն:

Ծրագրի երկրորդ փուլը բուն համերգն է, որը ենթադրում է, որ երեխաները համերգասրահում վայելելու են համերգը՝ կիրառելով վարվելակերպի կանոնները, որոնց ծանոթացել են հանդիպման ժամանակ: Իսկ երրորդ փուլում նրանք արդեն պետք է սոցիալական հարթակներում, «ԴասԱ» հավելվածում քննարկումներ ծավալեն դասական երաժշտության և այն համերգի մասին, որին ներկա են գտնվել»,- ասաց Ա. Աբովյանը:

Նա նաև նշեց, որ «ԴասԱ» բջջային հավելվածը ստեղծվել է դասական երաժշտության հետ աշակերտների կապն ամրապնդելու համար: Դրա միջոցով մասնակիցները կարողանում են ոչ միայն միմյանց հետ շփվել, քննարկումներ իրականացնել, այլև գնահատել համերգը, վիկտորինաների մասնակցել և նոր համերգների տոմսեր ամրագրել:

«Հավելվածը երեխաներին այլ համերգներին հաճախելու հնարավորություն է նաև տալիս: Դրա միջոցով նրանք կարողանում են տոմս ամրագրել և մասնակցել համերգին: Այս փուլում յուրաքանչյուրը երկու տոմս ստանալու հնարավորություն ունի, և կարող է դասական երաժշտության համերգին հրավիրել իր ծնողին, ընկերոջը, ընկերուհուն և այլն: Դրա նպատակն այն է, որ երեխաները իրենց սեփական նախաձեռնությամբ համերգի հրավիրելու հնարավորություն ունենան, ինչը, կարծում եմ, հետաքրքիր գաղափար է»,- ասաց Ա. Աբովյանը:

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս նկարներ տեղադրել, ծանոթանալ միմյանց տեղադրած նկարներին, հավանել, կարծիքներ փոխանակել և այլն: Կան երեխաներ, որոնք համերգներից հետո իրենց պարտքն են համարում անպայման արձագանքել: Երեխաների նման մոտեցումը ոգևորում է նաև նախագծի կազմակերպիչներին, քանի որ ամեն անգամ համոզվում են, որ հավելվածն այն անկեղծ միջավայրն, է որտեղ բոլորն առանց կաշկանդվելու կարող են իրենց կարծիքը արտահայտել:

«Մեզ համար շատ կարևոր են երեխաների արձագանքները, եթե անգամ չեն հավանում այս կամ այն համերգը: Կարծիքների փոխանակման միջոցով մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչու չեն հավանել, շփումների ինչ ձևաչափ են ավելի նախընտրում և այլն: Անշուշտ, որոշ առումով դժվար է բոլորի կարծիքներին համահունչ համերգները կամ հանդիպումները կազմակերպել, քանի որ դասական երաժշտությունը որոշակի նշաձող է ենթադրում: Եվ ցանկալի կլինի, որ երեխաները ձգտեն հասնել սահմանված չափանիշներին, ինչը ևս շատ կարևոր է ապագա սերունդների դաստիարակության համար: Իսկ մեր խնդիրը նրանց համար ամեն ինչ ավելի մատչելի դարձնելն է, որպեսզի պատանեկության տարիներից սեր արթնացնենք երեխաների շրջանում»,- ասաց Ա. Աբովյանը:

Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է Երևանի թվով 35 ավագ դպրոցների աշակերտների համար: Այս պահին արդեն 22 դպրոցի ավելի քան 9 000 աշակերտ է մասնակցել: Մինչ ուսումնական տարվա ավարտը մյուս դպրոցները նույնպես կմասնակցեն, իսկ մայիսի 23-ին կանցկացվի «ԴասԱ» ծրագրի գալա-համերգը, որը նախատեսված է միայն ծրագրին մասնակցող աշակերտների համար, և նրանք կարող են ներկա գտնվել համերգին միայն բջջային հավելվածի միջոցով ամրագրված տոմսերով:

«Գալա-համերգին նախատեսված է «Hollywood Non-Stop» ծրագիրը, որի ժամանակ հնչելու է երաժշտություն հայտնի և սիրված հոլիվուդյան կինոֆիլմերից: Դրանից բացի մայիս-հունիս ամիսներին մենք նախատեսում ենք մարզային այցելություններ իրականացնել, որպեսզի կարողանանք նաև ծանոթանալ մարզերում ապրող մեր պատանիների նախասիրություններին: Դրանով մենք ցանկություն ունենք հասանելիության խնդիրը ևս լուծել, քանի որ սովորաբար նման միջոցառումների ժամանակ մարզերում ապրող երեխաները հնարավորություն չեն ունենում համերգասրահներ այցելել: Մեր խնդիրը մարզերում ապրող երեխաներին նույնպես դասական երաժշտությանը մոտեցնելն է: Հուսով եմ՝ այս ծրագիրը շարունակական կլինի, և մարզերում ապրող մեր պատանիները ևս կկարողանան ներգրավվել այս ծրագրերում»,- ասաց Ա. Աբովյանը:

Անին նշեց նաև, որ ավագ դպրոցի տարիքային խումբն են ընտրել, քանի որ այդ տարիքում երեխաներն ավելի ինքնուրույն են մտածում և կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել:

«Գուցե կարիք լինի վերանայել տարիքային խումբը, քանի որ շատերն են նման առաջարկով մեզ դիմում: Շատ դեպքեր են պատահում, որ մեր ֆեյսբուքյան էջին ծնողները հարց են ուղղում, թե իրենց բալիկներն ինչպես կարող են մասնակցել այդ ծրագրին: Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի, բայց որ այդքան մեծ կլինի արձագանքը չէինք սպասում: Իրականում մենք էլ մեզ համար ենք բացահայտում մեր պատանիներին: Երբեմն նույնիսկ Սերգեյ Սմբատյանն է զարմանում մեր պատանիների հետաքրքիր մտքերից ու հարցադրումներից, ինչը շատ ուրախալի է»,- ասաց Ա. Աբովյանը:

Ի դեպ, «ԴասԱ» ծրագրի թիմն ունի նաև կամավորների խումբ, որին միանում են տարբեր դպրոցների աշակերտներ և փորձում են ամեն կերպ օգնել նախագծի իրականացմանը: Այլ կերպ ասած՝ ձևավորվել է մի հարթակ, որտեղ նույն տարիքային խմբի և նախասիրությունների երիտասարդներ են:

Նրանք ընդհանուր հետաքրքրություններից բացի, նաև սոցիալական պատասխանատվություն են կրում իրենց ընկերներին նույնպես դասական երաժշտությանը մոտեցնելու համար, որպեսզի մյուսներն էլ կարողանան այս հրաշալի նախաձեռնության մասնակիցն ու անդամը լինել և հետագայում, եթե այլ մասնագետ դառնան, ծանոթ լինեն ու սիրեն արվեստի այն ճյուղը, որի անտեսանելի շերտերը բացահայտելու համար բարձր ճաշակ ու մեծ երևակայություն է անհրաժեշտ:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal