Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»


«Ապրիլի 16-ը որպես հայկական կինոյի օր չսահմանելը կհամարեմ անհասկանալի «կապրիզ»»

Հարցազրույց

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը սահմանել հայ կինոյի օր: Դեռևս օրեր առաջ նախագծի քննարկման ժամանակ կարծիքները տարբեր էին: Պատգամավորներից ոմանք, օրինակ, պնդում էին, որ գոյություն ունի կինոյի միջազգային օր, որը նշվում է դեկտեմբերի 28-ին, ուստի պետք չէ տոնացույցում մեկ առանձին օր էլ հատկացնել հայկական կինոյին: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հակադարձում է՝ հայկական կինոն պետք է արժևորել՝ տոնացույցում հատուկ օր սահմանելով :

Հայաստանիկինեմատոգրաֆիստներիմիության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ միությունն, այսպես, թե այնպես, ամեն տարի նշում է ապրիլի 16-ը որպես հայկական կինոյի օր:

«Իմ հիմնադրած կինոակադեմիան մրցանակներ է շնորհում հայկական կինոյի մասնագետներին: Կան տարբեր մասնագիտական գիլդիաներ, որոնք մրցանակներ են հանձնում իրենց ոլորտի կարևոր ներկայացուցիչներին: Ապրիլի 16-ին կազմակերպվում են երեկոներ և ֆիլմերի ցուցադրություններ: Այսինքն՝ այդ օրն ինքնըստինքյան կազմակերպվում են միջոցառումներ, քանի որ դա հայկական կինոյի սկիզբն է: Մտածողություն կա, որ կա կինոյի միջազգային օր և պետք չէ հայ կինոյի օրն առանձին նշել: Բայց պետք է հաշվի առնել, որ հայկական կինոն իր սկզբնավորման տարիներին համաշխարհային կինոյի մակարդակին էր: Մեր համր ֆիլմերը ոչնչով չեն զիջում ամերիկյան, եվրոպական ֆիլմերին՝ իրենց մակարդակով, տեխնիկական հագեցվածությամբ և հետաքրքրությամբ: Հայկական կինոյի ստեղծումն ունի առանձին պատմություն: Մի ազգի պատմություն է, որը կարծես մոխիրներից վեր հառնելով, Խորհրդային Միության ծանր տարիներին կարողացավ ուժ գտնել իր մեջ ստեղծելու կինեմատոգրաֆ, երբ ամբողջ աշխարհը նոր էր սկսել դրա մասին մտածել», - ասում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կինոն շատ կարևոր և լուրջ զենք է, և հայ ազգը պետք է  հասկանա՝ ինչպես շախմատը, այնպես էլ կինոն, կարող է իրեն  հետաքրքիր ձևով ներկայացնել աշխարհին: «Ապրիլի 16-ն անպայման պետք է սահմանվի որպես հայկական կինոյի օր: Չընդունելը համարում եմ անհասկանալի դիմադրություն, «կապրիզ»:

Չեմ կարծում, որ ինչ- որ մեկն ավելի շատ մտածի կինոյի մասին և կարևորությունն իմանա, քան մենք (նկատի ունի կինոգործիչներին- խմբ.): Կինեմատոգրաֆիստների միությունն է նաև խորհրդարանին ներկայացրել իր կարծիքը, ցանկությունը, նաև խնդրանքը, որպեսզի իրենք հաստատեն այդ օրը տոնացույցում: Եթե մեկ ամբողջ կինեմատոգրաֆ նման առաջարկություն է անում, ասելով որ նույնիսկ հանգստյան օր պետք չէ, ինչո՞ւ ընդառաջ չգնալ», - եզրափակում է Հարություն Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան

 
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ Վենուսից