Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում


Գու­ցե թե մի օր զոր­քը հա­վաք­վի մի­այն ժեն­գյա­լով հա­ցի հա­մար. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիռնանջուկ, թրթնջուկ, ճռճռուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ… թվարկում է տիկին Սիրվարդը, բայց տեսնելով մի քանի տասնյակ զարմացած հայացքներ՝ կեսից դադար տալիս: Տիկին Սիրվարդը արցախյան բարբառով թվարկում էր կանաչիների տեսակները՝ արդեն համեմված աղով, պղպեղով ու այն սիրով, որով մի քանի րոպեից պետք է պատրաստեր հերթական, բայց ոչ վերջին ժենգյալով հացը:

Սիրով ու համեղ

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում «Ժենգյալով հացի» փառատոնն էր, որին մասնակցում էր նաև գյուղի բնակիչ տիկին Սիրվարդը: Մեկնարկից արդեն ժամեր էին անցել, բայց նա արդեն հազարավոր հացեր էր թխել: Ու թեև բավականին ժամանակ էր անցել, բայց հերթը մի ամբողջ «զորք» էր հիշեցնում: Տիկին Սիրվարդի տաղավարն այդ առումով բացառություն չէր: Բայց նա չէր հոգնել: Ե՛վ գրտնակում էր, և՛ լցնում կանաչին, և՛ հասցնում թխել ու այդ ամենի հետ մեկտեղ ցանկացողներին իսկական «մաստեր-կլաս» ցույց տալ:

«Սկզբում ժենգյալները հավաքում ենք, հետո մի լավ լվանում, կտրատում ու թխում»,«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Սիրվարդը:

Շարունակելով թխել՝ հավելում է. «Պատրաստման մեջ երեք պարտադիր պայման կա. առաջինը՝ սիրով պիտի պատրաստես, երկրորդը՝ ամեն ինչ պիտի շատ մաքուր լինի, երրորդն էլ՝ համով: Շատ համով է՝ բնական, տնական ու սննդարար: Շատ ուտեստների բաղադրատոմսերն ու եփելու եղանակները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց սա չի փոխվում՝ դարեր շարունակ է պահպանվել»:

Մի քանի տաղավար այնկողմ տիկին Տաթևն է՝ կողքին հարսը և տեգրոջ կինը: Ընտանիքի մյուս անդամների շարքը շարունակվում է՝ ըստ հերթականության ու թխման գործընթացում ունեցած դերի: Տիկին Տաթևը մի կողմից փորձում է ղեկավարել «անվերահսկելի» իրավիճակը, մյուս կողմից թխում ու անգամ հասցնում շեշտել

«Մենք «երկու տեգոր կնոջ» նման չենք… կանաչի կա, ուղղակի չենք հասցնում»: Շարունակելով՝ ընդգծում է. «Անցած տարի մենք էլ ենք ուղղակի հերթ կանգնել՝ մյուսները թխել են, մենք կերել, էս տարի մենք էլ որոշեցինք թխել»:

Աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Տիկին Տաթևի խոսքերը պատահական չեն: «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը նշում է, որ անցած տարի տեղի ունեցած փառատոնին տաղավարներն ընդամենը 15-ն էին, այս տարի արդեն 130-նն են: «Կարծրատիպեր կային, շատերը կաշկանդվում էին տեղում թխել: Աստիճանաբար կոտրում ենք կարծրատիպերը, և մարդկանց մեջ ամրապնդվում է այն գաղափարը, որ տնային տնտեսուհին ևս կարող է ձեռքի աշխատանքի շնորհիվ միջոցներ հայթայթել ու կրել համայնքը պատշաճ մակարդակով ներկայացնելու պատասխանատվությունը»:

Սամվելը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերոջից ստացել է Արցախում զբոսաշրջիկներ ընդունելու առաջարկը. «Առիթը բաց չթողնելով՝ Արցախում փորձեցինք զարգացնել ագրոէկոտուրիզմը: Հաթերքի ճանաչելիությունը մեծացնելու համար որոշեցինք կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնց կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ»,-պատմեց նա:

Ըստ ընկերոջ առաջարկի՝ զբոսաշրջիկները գիշերակացը պետք է անցկացնեին բնակիչների տներում: Մեր զրուցակցի խոսքով, եթե սկզբում մարդկանց համար մի փոքր խորթ էր նշվածը և չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ընդունեին զբոսաշրջիկներին, այսօր արդեն պատկերն այլ է. «Տասնյակ ընտանիքներ արդեն հարյուրավոր մարդկանց են ընդունել: Փառատոնն այդ առումով ևս բացառություն չէ, Հաթերք ժամանած հյուրերի գիշերակացը հենց գյուղում է կազմակերպվել: Մեզ մոտ երեք հյուրատուն կա: 2 օրվա ընթացքում մեծ թվով զբոսաշրջիկներ են հյուրընկալվել, իսկ մարդկանց պատրաստակամությունն ուղղակի ոգևորում է»:

Սամվելը նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է մայիսյան Եռատոնին. «Այստեղ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որն ավելի քան 3 մետր է: Այն հավակնում է գրանցվել Գինեսի գրքում, իսկ հայկական Դյուցազնագրքում արդեն գրանցվել է: Հացը միասնական ուժերով է թխվում, և այդ գործընթացում ընդգրկված են տարբեր շրջաններից եկած մարդիկ: Միասնական ուժերով պատրաստված այս գործը կկոչվի «Հաղթանակ» ու կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Ժենգյալով հացը մեր արցախյան ազգային բրենդն է, որը պետք է փայփայել և օգտագործել որպես այցեքարտ»:

Կարծրատիպեր են կոտրում

Հաթերքն Արցախի ամենահին բնակավայրերից է՝ 2500 տարվա պատմություն ունի: Մեր զրուցակցի խոսքով, գյուղն ունի հզոր պոտենցիալ, ինչը թեև մինչ այս չէր օգտագործվում, բայց այսօր Հաթերքի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա:

Անդրադառնալով տուրիստական հոսքերի վերաբերյալ «Փաստի» հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հաթերքն ավանդական տուրիստական երթուղիներից դուրս էր. «Բայց նախաձեռնության միջոցով սկսվեց շրջանառվել գյուղի անունը: Նախորդ տարվա փառատոնից հետո եկել են զբոսաշրջիկներ, որոնց այցը պայմանավորված չի եղել զուտ գովազդով: Նրանք ուղղակի լսել են Հաթերքի մասին ու եկել են տեսնելու այն: Նույնիսկ ունեցել ենք հյուրեր, որոնք եկել ու Նոր տարին Հաթերքում են նշել: Զբոսաշրջիկներին հատկապես ժենգյալով հաց թխելու գործընթացն է հետաքրքրում: Գոգնոցները կապում են ու քաղելուց մինչև թխելու գործընթացին անձամբ մասնակցում»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ Հաթերքն առաջիկայում ագրոէկոզբոսաշրջության կենտրոն է դառնալու: Իսկ Արցախում տուրիզմի զարգացումը խոչընդոտել ցանկացող ադրբեջանական կողմի ջանքերի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան Սամվելն այսպես արձագանքեց.

«Ովքեր Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե Արցախը կռվի դաշտ է: Այս կարծրատիպերը կոտրելու առումով դեռ անելիքներ կան: Երբ հետաքրքրվում էին փառատոնով, շատերն ասում էին՝ կարո՞ղ ենք գալ: Մարդիկ, որոնք Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե այստեղ միայն կրակում են: Պետք չէ առաջնորդվել «սահմանին լարված է» հաճախ նաև սադրիչ վերնագրերով: Նման միջոցառումները նպաստում են, որ այդ կարծրատիպերը կոտրվեն: Այստեղ ժամանածները կգնան ու կպատմեն, թե ինչ խաղաղ է կյանքը, ինչպես է արցախցին շենացնում իր հողը և ինչ ամուր է կանգնած իր հողի վրա: Իսկ ամենակարևորը՝ հակառակորդը գիտի իր տեղը: Ոչ մի վտանգ այստեղ չի սպառնում: Արցախում մարդիկ ամուր կանգնած են հողին ու լի են համայնքները զարգացնելու պատրաստակամությամբ»:

Ճանապարհների հարցն էլ կլուծվի

Համայնքները զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ բարվոք ճանապարհներն են, բայց Հաթերք հասնելու ճանապարհն այդ առումով այդքան էլ հարթ չէր: Ս. Միրզախանյանը շեշտեց, որ այժմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում՝ խնդիրը շուտով լուծում կստանա. «Անցած տարի շատ նեղլիկ ճանապարհ էր գյուղ բերում, ընդամենը մեկ-երկու մեքենա էր կարողանում անցնել: Այս տարի արդեն իրականացվում է ասֆալտապատման ծրագիրը: Մնացել է վերջին 5 կիլոմետրը»:

Եթե ճանապարհներն այսօր չեն խանգարում բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել, կարելի է միայն ենթադրել, թե ինչ կարող է լինել դրանք վերանորոգելուց հետո: Չի բացառվում, որ անգամ զբոսաշրջիկները սովորեն Արցախի բարբառն ու անգիր իմանան ժենգյալով հացի կանաչիների անվանումները: Երևի մի օր զորքը կհավաքվի բացառապես ժենգյալով հացի հերթի համար, իսկ տիկին Սիրվարդն էլ բոլոր կանաչիների անուններն առանց դադարի կթվարկի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան