Մանվել Գրիգորյանը և նրա կինը չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը (տեսանյութ)
ՀասարակությունԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, հայտարարեց ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր եկել բժշկի ուղեկցությամ:
Դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր համար հասկանալի էր մեղադրանքի էությունը.
«Մեղադրանքը պարզ է, բայց դե ինձ մեղավոր չեմ ճանաչում: Մի օրինակ բերեմ, ասում են Նազիկ Ամիրյանն է մեղավոր, Երկրապահում յոթ տեղակալ եմ ունեցել, ամեն մեկը կցված է եղել մի գործի, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի այդ դեպքերի հետ, ով քուչեքում ինչ խոսացել ա, գրել են»։
Դատարանը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը, որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։
Տեսանյութը Azatutyun.tv-ի: