Մայիսի 18-ին Հայաստանի եւ Արցախի 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի

Մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը եւ մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ 

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության եւ մարդկության առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը եւ լուծմանն ուղղված թանգարանների կարեւորագույն դերի եւ հնարավորությունների մասին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն եւ ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին եւ սոցիալական խնդիրներին։

Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների եւ բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի եւ Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր  հավաքածուների եւ պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։

Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի եւ Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:

Մայիսի 18-ին Երեւանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ ժամը 01:00-ն:

Այդ օրն անցկացվող միջոցառումների ցանկը ներկայացված է մշակույթի նապարարության կայքում։ 

Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ (լուսանկարներ) Նյու Յորքում ձերբակալվել է տղամարդը, որը կեղծ ռումբեր էր տեղադրել մետրոյում Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է Եղվարդում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ Գերմանիայի հատուկ ծառայության նախկին ղեկավարին կարող են վտարել կուսակցության շարքերից Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է. պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը օգոստոսի 19-ին երկու ժամով փակ կլինի Հրդեհ` Կամարիս գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Եղվարդում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ Հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ 2 մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ) Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. կա ձերբակալված Կինը հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը կամավոր հանձնել է ՀՀ ոստիկաններին Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան «Արսենալ»-ը հաղթեց (տեսանյութ) Կոտայքն իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում
website by Sargssyan