Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ (ֆոտո)
Օրվա իրադարձություններԱրարատի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra մակնիշի 36 AQ 426 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 34 QL 392 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «06»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։