Շարունակվում է Ռ. Քոչարյանի կալանքի գործով դատավարությունը
ОбществоԱյս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստը:
Նիստի սկզբում դատավոր Դավիթ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 13–ին, Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ էին հայտնել Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ: