Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը
Հասարակություն87 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը։
Կրթություն
1966-1977թթ. Սանկտ-Պետերբուրգի Արհմիութենական բարձրագույն դպրոց
Գիտական աստճան, կոչում
ՀՀ ժողովրդական արտիստ
Երևանի պատվավոր քաղաքացի
Աշխատանքային փորձ
2009թ. առ այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս
1973թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը
1965թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը
1967-1971թթ. ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը
1967-1977թթ. դասավանդել է ներկայիս Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս
1958-1983թթ. ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլները
1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ – Հայկական ժողովրդական պար, բալետմայստերի վարպետություն
Մագիստրատուրա-
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Պարագիտություն, բեմադրական աշխատանքներ, ժողովրդական պարերի ուսումնասիրություն և վերլուծություն
Անդամակցություն
Հայաստանի ազգային պարարվեստի միություն
Պարգևներ
2012թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով
2012թ. պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
2012թ. պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ոսկե մեդալով