Ռումբի ահազանգ. Տարհանվել են կառավարության աշխատակիցները
ՀասարակությունՄոտ կես ժամ առաջ Կառավարության երրորդ մասնաշենքի աշխատակիցներին աանվտնագության նկատառումնեից ելնելով տարհանել են: Այստեղ ահազանգ է հնչել, որով տեղեկացրել են, որ շենքում ռումբ է տեղադրված:
Այս պահին տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Կառավարության մուտքը փակ է:
ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանության համապատասխան աշխատակիցներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:
«Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ժամանաել ԱԻՆ աշխատակիցները և տարհանում են իրականացրել: Այս պահին դեռ վերջնական պարզ չէ ռումբ կհայտնաբերվի, թե՞ կպարզվի, որ ահազանգը կեղծ է եղել»,- ասաց Է. Զարգարյանը:
Արմինե Գրիգորյան