ՀՔԾ-ն հանցակազմի բացակայության հիմքով մերժել է քրգործի հարուցումը
Politics45 ընկերություններում 20-ից 100 տոկոսի բաժնետեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և իր այդ գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ծառուկյանի այս պնդումներն այսօր արդեն իսկ հիմնավորվել է ՀՔԾ որոշմամբ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու մասին, ՀՀ դատախազություն դիմում էր ներկայացրել «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, նշելով, որ հավատարմագրային կառավարման հանձնելը նույնպես ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, ինչն արգելվում է օրենքով:
Կուսակցությունը պահանջել էր նաև օրենքը խախտելու համար քրեական գործ հարուցել, սակայն դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ստացվում է, որ Ծառուկյանի շուրջ ինտրիգի պատրանք ձևավորելու կուսակցության փորձն արդյունք չտվեց, քանի որ ինչպես ավելի վաղ ԲՀԿ առանջորդը հայտարարվում էր, նման հիմքեր չկան ու չեն կարող լինել:
Արմինե Գրիգորյան