Այս անգամ նույնպես ահազանգը կեղծ էր
ՀասարակությունԿառավարության շենքում ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգն այս անգամ էլ է կեղծ եղել: Եվ սա առաջին անգամ չէ:
Պարզվում է, սուր զգացողության սիրահարների պակաս, այնուամենայնիվ չկա, երբ իրենք իրենցից խռովում են, մտքներով անցնում է հեռախոսը վերցնել, զանգահարել կառավարություն, տեղադրված ռումբի մասին ահազանգել ու լուռ հետևել, թե ինչպես են պետական մարմիններն արձագանքելու և ինչ աշխատանքեր են իրականացնելու: Հ
ուսանք, որ այս անգամ էլ ԱԱԾ-ն կկարողանա պարզել, թե ով է եղել կեղծ ահազանգի հեղինակը, բայց որ նման սադրանքները դառնում են որոշ մարդկանց համար զվարճալի զբաղմունք՝ միանշանակ է:
Նման խաղերին վերջ տալու համար լավ կլինի, որ ռումբի որոնման աշխատանքերի վրա պետական կառույցների կողմից ծախսած բենզինի, սարքավորումների գումարը գանձվի ահազանգի հեղինակներից: Այդ դեպաքում գուցե սուր զգացողության սիրահարները նման զանգից առաջ մի քիչ կմտածեն, նոր միայն նման քայլ կանեն:
Արմինե Գրիգորյան