Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


«Եր­կու­հա­րյուր­հա­զա­րա­նոց» հե­ղա­փո­խու­թյան «էֆեկ­տը». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղի՞ց էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլ յա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:

Ցանկացած հեղափոխություն ինքնին ռոմանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մանավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համերաշխության կարգախոսներով։ Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոմանտիզմը» դառնում է հարաբերական կատեգորիա։ Օրինակ՝ մեր հեղափոխության պարագայում «ռոմանտիկ» դրսևորումները վաղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»: Հասարակության «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, որովհետև հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն։ Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափոխական պաթոսը՝ չեղարկելով այն ամենն, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ։

Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրվել հյուսիսային բարեկամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր։ Իհարկե, ճիշտ է անում, որովհետև բոլորս գիտենք, թե Մոսկվան ինչպիսի վերաբերմունք ունի «գունավոր հեղափոխությունների» ու այն «արտահանող» ու «ներմուծող» երկրների նկատմամբ։ Մյուս կողմից՝ «երկուհարյուրհազարանոց» հեղափոխության թեզը չի կարող համոզիչ փաստարկ լինել Մոսկվայի համար, մանավանդ, որ աշխարհում չկա որևէ հեղափոխություն, որի առաջնորդը իր գործողությունների հիմքում առաջնային համարի արտաքին աջակցությունը կամ ֆինանսները։ Ընդհանրապես, կարիք չկա անընդհատ Մոսկվային համոզել, որ մենք «գունավոր» չենք, կամ՝ որ հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Անընդհատ դարձող նման արդարացումներն ավելի են խորացնում կասկածները Մոսկվայում, մանավանդ, որ Երևանի քաղաքականությունը կրում է քաոտիկ ու անկանխատեսելի բնույթ։

Մեր հեղափոխությունը գուցե իսկապես որևէ մեկին «պարտք» չէ՝ երկրի ներսում ու դրսում, սակայն հաստատապես՝ Հայաստանին «պարտք» չեն նաև նրա արտաքին գործընկերները։ Օրինակ՝ չի կարելի չմտածված քայլով ճգնաժամ հարուցել ՀԱՊԿ-ում ու հետո դժգոհել, որ Ռուսաստանի իշխանություններն անվստահություն են տածում պաշտոնական Երևանի հանդեպ։ Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև՝ եթե անգամ Փաշինյանի թիմի գործողություններում չի եղել միտում, ապա ակնհայտ է թափթփվածության գործոնը, որը վստահելի գործընկերոջ իմիջ չի ձևավորում։ Մյուս կողմից՝ չի կարող երկրում տեղի ունենալ ժողովրդավարական հեղափոխություն ու դրա արժեքները չկապիտալիզացվեն Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Սակայն փաստ է, որ հեղափոխությունից հետո Երևանի ու Բրյուսելի հարաբերություններում չկա որակական տեղաշարժ, ու դրանք գտնվում են Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածի մակարդակի վրա, նույնիսկ ավելին՝ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք բանականորեն բացատրելի չեն։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նախօրեին Բրյուսելում կայացած Արևել յան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթաժողովին, ու այս պարագայում անհասկանալի էր մեծաթիվ պատվիրակությամբ Բրյուսել ժամանելու իմաստը։

Հայ-ամերիկյան հարաբերությունները Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն կառուցում է «մուննաթի» սկզբունքով, ինչն առավել տարակուսելի է. վարչապետը Թրամփի պրագմատիկ վարչակազմից առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում այն դեպքում, երբ ամեն օր կրկնում է, թե մտադիր չէ վերանայել արտաքին քաղաքականության վեկտորը։ Առհասարակ՝ պետք է դադարել հեղափոխությունը գործընկերների վրա «վաճառելու» քաղաքականությունից։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, մանավանդ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե ոչ մի ուղղությամբ հաջողություններ չի արձանագրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում