Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»


Նոր բա­րի­կադ­ներ՝ չքանդ­ված հնե­րի կող­քին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում անցած տարվա հեղափոխական զարգացումները խաղաղ ընթացք ունեցան՝ արժանանալով մեր հասարակության ու միջազգային հանրության դրվատանքին։ Իհարկե, իրերի նման ընթացքը պայմանավորված էր իշխանության ու հեղափոխության առաջնորդների քաղաքական կամքով, նրանց հասունությամբ։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեին զարգացումները, եթե իշխանությունը կրակեր կամ Փաշինյանը պետական շենքերը գրավելու ցուցում տար։ Սակայն ամենակարևորն այն է, որ քաղաքական հակադիր բևեռները մնացին լեգալության սահմաններում, ինչն ապահովեց իշխանության միանգամայն լեգիտիմ փոխանցում։ Փաշինյանը սկզբունքորեն հրաժարվեց հրապարակում վարչապետ հռչակվելու գայթակղությունից, իսկ խորհրդարանական մեծամասնությունը ֆորմալիզացրեց փողոցները հեղեղած մարդկանց քաղաքական ցանկությունները։

Նման իրավիճակում թվում էր՝ բոլոր նախադրյալները կային, որպեսզի հեղափոխոթյան հաղթանակից հետո կյանքի կոչվեին սիրո ու համերաշխության գաղափարները, մանավանդ, որ Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքում։

Սակայն իրադարձությունները զարգանում են այլ տրամաբանությամբ, ու այսօր սիրո և համերաշխության կարգախոսներով իշխանության եկած թիմը դարձել է անտագոնիստական տրամադրությունների կրող։ Երկար կարող ենք թվարկել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին։

Մի կողմից՝ դրան նպաստել է մեր քաղաքական մշակույթը, որտեղ իշխանությունը նույնանում է ռեպրեսիվ համակարգի, հարկադրանքի միջոցների հետ ու, ըստ էության, դա է նրա ինքնադրսևորման ճանապարհը։ Այս գործոնն, անշուշտ, առկա է, մանավանդ, որ անցած մեկ տարում երկրում, ըստ էության, չեն իրականացվել համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Մյուս կողմից՝ անցած մեկ տարվա փորձը վկայում է, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, չունի կրեատիվ ռեսուրս, ռացիոնալ ծրագրեր, ինչը ստիպում է հասարակությանը կոնսոլիդացնել նախկինների դեմ ամենօրյա «պատերազմի» գործոնով։

Մարտի 1-ի գործով մեկնարկած դատավարությունը ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները լակմուսի թղթի պես բացահայտում են մեր իրականությունը։ Հայաստանում տիրում է բազմաբևեռ ատելություն, երբ բոլորն ատում են բոլորին՝ միմյանց մեջ փնտրելով թշնամու, որի հետ այրված են համաձայնության բոլոր կամուրջները։

Սիրո ու համերաշխության հեղափոխությունը ծնել է ատելության ու չարության միջավայր, որտեղ հետևողականորեն ոչնչացվում են բանականության ձայնն ու ռացիոնալ մտածողությունը։ Թվում էր՝ հեղափոխությունը կհրաժարվի չարությունից, անձնավորվածությունից, թշնամանքից, կգնա համերաշխության ճանապարհով, օբյեկտիվության ճանապարհով, սակայն հիմա չափազանց մեծ է վտանգը, որ հակասություններն ու թշնամանքը լինելու են դոմինանտ՝ դառնալով նոր բարիկադների ու հակամարտությունների պատճառ։ Այնինչ, իմունիտետի այդքան ռեսուրս հաստատ չունենք: Սթափվե՛ք, տղե՛րք, պարզապես սթափվե՛ք..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան