11 700 շվեյցարական ֆրանկ, «Suzuki sx4 1.6»՝ նորանշանակ դեսպանի հայտարարագրում. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է նեկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը
Նշենք, որ Անահիտ Հարությունյանն այս պաշտոնին է նշանակվել 2019թ. ապրիլին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է «Suzuki sx4 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 11 700 շվեյցարական ֆրանկ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված նրա եկամուտը կազմել է 10 410 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից:
Անահիտ Հարությունյանը մինչ այս պաշտոնին նշանակվելը Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն էր
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում