Ինչո՞ւ «չստացվեց» լուսանկարը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որն, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո: Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադրում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ: Առավել ևս «չստացված» լուսանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: Փորձագետների կարծիքով, եվրոպական կողմը նման կերպ արձագանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմնական միջոցառումների քաղաքական մասին: Սակայն, անկախ դրդապատճառներից, շատ ավելի կարևոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պատասխանատուների մասին է: Ի վերջո, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում