Ճոպանուղու և մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցապատումը՝ ուշադրության կենտրոնում
ՀասարակությունԱմեն ին արվում է, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար ավարտվի մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, իսկ մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Շինարարությունը կսկսենք կամրջից, ապա նաև հետագա ենթակառուցվածքները կամրջից դեպի «բարեկամություն» կայարան: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում»,- նշեց Արթուր Մեսչյանը:
Խոսելով մայրաքաղաքի ճոպանուղու կառուցման մասին, նա նշեց, որ դրա միջոցով խնդիր է դրված թեթևացնել տրանսպորտային հոսքը Նորքի զանգվածի և քաղաքի կենտրոնի միջև:
«Ճոպանուղին լինելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից, հանրակացարանների տարածքից դեպի քաղաքի կենտրոն՝ Աբովյան պուրակից ձախ հատվածը: Հետագայում կլինի զարգացում դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնաման խնդիրը առաջին կապն է»,- ասաց Երևանի գնխավոր ճարտարապետը:
Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի կառուցապատողների կողմից կատարվող ներդրումների հաշվին և եթե ամեն ինչ իր հունով գնա, հաջորդ տարի արդեն բավականին գործ արված կլինի: