Դատարանի բակում լարված իրավիճակը շարունակվում է. ուղիղ հեռարձակում դատարանի բակից
ОбществоԱյսօր սպասվում է, որ դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով վճիռը: Քոչարյանի աջակիցները հույս ունեն, որ խափանման միջոցը փոխելու որոշում կկայացվի, իսկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն ընդդիմացողները կարծում են, որ եթե ՀՀ երկրորդ նախագահը ազատության մեջ լինի, ապա կխոչընդոտի արդար դատավարարության ընթացքին:
Նշենք նաև, որ երորդ օրն է բավական լարված իրավիճակ է դատարանի բակում: Ժամանակ առ ժամանակ հակառակ խմբերի անդամները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, ինչին լուռ հետևում են տեղում աշխատող ոստիակնները: Նշենք նաև, որ նիստի առաջին օրը բռնության էր ենթարկվել ակտիվաիստ Վարդգես Գասպարին, ում դեմքին շշով հարվածել էին ըննդիմադիր խմբի անդամները: Ակտիվիստը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ իրեն և երկու կասկածյալի հրավիրել են ոստիկանություն, սակայն ընթացքի մասին ինքն այլ տեղեկություն չունի: