Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։

«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:

«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։

19-ամյա կնոջ 38 շաբաթական պտուղը մահացել է․ մեղադրվում է բժիշկը Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի վարչակազմի նոր ղեկավար նշանակել Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն Քավորը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար․ «Փաստինֆո» ՊՍԺ-ն երկարաձգեց Տուխելի հետ պայմանագիրը Եղանակն՝ առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկը զինվորական է Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ. իրավիճակը՝ սահմանին «Տավուշ տեքստիլ» ընկերությունը գնալով ընդլայնում է աշխարհագրությունը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն «Дорогие мои старики». Ռոբերտ Բագրատյանը հուզել է «Մանկական ձայն»-ի հանդիսատեսին (տեսանյութ) Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Խոշոր հրդեհ «Երեւան Սիթի»-ի «Տաշիր պիցցա»-ում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Կստացվի ինչպես մի՞շտ. «Փաստ» Իշխանությունների «դեսանտը». «Փաստ»
website by Sargssyan