Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նիստը դռնփակ անցկացնելու մասին հարցը
ՔաղաքականՔիչ առաջ դատարանը որոշում կայացրեց 5 րոպեով ընդհատել դատական նիստը, որպեսզի քննության առնվի նիստը փակ կամ բաց ռեժիմով շարունակելու հարցը:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությունը հրապարակվել է, ուստի այլևս նախաքննության գաղտնիքի խնդիր չկա:
«Հրապարակված նյութերի մեջ պետական գաղտնիքի խնդիր նույնպես չկա: Ամեն դեպքում դատախազությունը միջնորդեց, որպեսզի դատական միստը դռնփակ ռեժիմով շարունակվի: Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, դռնփակ նիստ անցկացնելու որոշումը նույնպես դռնփակ է քննարկվում: Այդ իսկ պատճառով դատարանը ընդմիջում հայատարարեց, որպեսզի այդ հարցը քննի, որից հետո որոշում կկայացնի: Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա»,- ասաց Ա. Օրբելյանը: