Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Երեկ՝ մայիսի 14-ին, Գերմանիան շնորհավորեցՀայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը»,- ասված է հայտարարության մեջ։

Սրա վերաբերյալ իր տեսակետն էր հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ գործընթացը որակելով տեխնիկայի ոչնչացում։

Մեծ քննարկման առիթ դարձած հայտարարության մասին, ի վերջո, պարզաբանում է ներկայացրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ խոսքը մոտ 1 տարի առաջվանից շահագործումից հանած տեխնիկայի մասին է․ «Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էՀովհաննիսյանը:

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը
website by Sargssyan