Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր


Հայաստանն աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ընդառաջ

Վերլուծական

Եվրոպան ցանկանում է կապվել արևելյան հարևանների հետ և նրանց դուրս բերել Ռուսաստանի ներգործությունից, ի դեպ՝ որոշ դեպքերում ստացվում է ։

Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Ամբողջ շարք երկրներ հարց են տալիս՝ ու՞մ են ուզում հարել՝ ու՞մ հետ զարգացնել առևտուրը, քաղաքական ո՞ր համակարգով կողմնորոշվել։ Սեփական մոդելը քարոզելու համար ԵՄ-ն 10 տարի առաջ նախաձեռնեց «Արևելյան հարևանության» նախագիծը։ ԵՄ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները 6 պետությունների հետ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի։ Բրյուսելում նշում են գործընկերության 10-ամյակը։ Արևելյան հարևանների ու Կովկասի երկրների կայունությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն անվտանգության քաղաքականության տեսակետից, այլև եվրոպական էներգամատակարարման: Այս 6 երկրները ԵՄ անդամակցության թեկնածուներ են։

Օրինակ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի՝ միանշանակ եվրոպամետ երկրների հետ, կնքվել են ասոցացման, ազատ առևտրի և առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Հայաստանի հետ, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։ Շուտով նոր համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի հետ, որ դիրքավորվում է ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ։

Կարևոր է փաստել, որ առավել ծանր են հարաբերությունները Բելառուսի հետ, որ համարվում է Եվրոպայի վերջին բռնապետությունը: Այնտեղ կա միայն համակարգող խումբ, որը պետք է նպաստի ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության զարգացմանը։ Բելառուսը շատ խիստ է կապված Ռուսաստանին: Ռուսաստանն ի դեմս Բելառուսի տեսնում է ռազմավարական բուֆերային գոտի իր և ՆԱՏՕ-ի երկրների միջև։ Ղրիմի անեքսիայից հետո Մինսկում տագնապում են, որ Վլադիմիր Պուտինը երկու երկրներից կարող է ստեղծել մեկ վելիկոռուսական պետություն, այդ պատճառով Բելառուսի ղեկավարությունը նույնպես կապեր է որոնում Եվրոպայի հետ։

2009-ի մայիսին Պրագայում կայացավ Արևելյան գործընկերության հիմնադիր հանդիպումը: Այդ ժամանակից Եվրոպական կենտրոնական բանկից տարածաշրջան է փոխանցվել 8,7 միլիարդ եվրո: Ապրիլի վերջին գործում են 95 նախագծեր։ Գումարի մեծ մասը հատկացվել է Ուկրաինային (5,5 միլիարդ եվրո), ապա՝ Վրաստանին (1,84 միլիարդ եվրո)։ Ամենից քիչ (96,3 միլիոն եվրո) ներդրվել է Ադրբեջանում:

Երբ ԵՄ-ն խոսում էամընդհանուր խաղաղության մասին, ապա մեր տարածաշրջանում դա ինքնին ենթադրելի չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես թշնամիներ են ու հարաբերություններ չունեն։ Հարաբերությունները Վրաստանի հետ հաճախ են վեճեր հարուցում ԵՄ-ում։ Ինչպես Արևելյան Բալկանների դեպքում՝ ԵՄ-ն մի կողմից ռազմավարական հետաքրքրություն ունի, որ երկիրն իրեն մոտ պահի և սահմանափակի այլ ուժերի ազդեցությունը։ Բայց դա միաժամանակ խնդրահարույց է՝ անկայուն երկրների ինտեգրումը կարող է ապակայունացնել ԵՄ-ն։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ անորոշությունը, կարելի է դիտարկել Մոլովայի օրինակով։

Նախնական շրջանում Ուկրաինայի ու Ռումինիայի միջև գտնվող այդ փոքրիկ, գյուղատնտեսական երկրի հետ մեծ հույսեր էին կապում Արևելյան հարևանության ծրագրում: Սակայն 2015-ից Մոլդովան վերածվեց մշտական հոգսերի առարկայի։ Այդ ժամանակ մոլդովական հաշվեհամարներից անհետացավ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի, 3 բանկ սնանկացավ, եվրոպամետ կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, տնտեսական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով 3,5 միլիոնից հարյուր հազարավոր քաղաքացիների հեռացան երկրից։ Նոր կառավարությունը երկիրը հեռացրեց ԵՄ արժեքներից։ Անհանգստությունը, որ պատմությունը կկրկնվի Վրաստանի հետ, մեծ է՝ շատ են խոսակցությունները, որ Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ հեռանկարներ, որպեսզի առավել նպատակամետ բարեփոխումներ անեն և երբեք ԵՄ-ից երես չթեքեն։ Նշենք, որ անգամ ԵՄ-ի բարեհաճ շրջանակներում Վրաստանի անդամակցության մասին խոսքը 25 տարի հետո է: Բրյուսելի անվճռականությունը Մոսկվային բարարար ժամանակ է տալիս՝ խարխլելու ԵՄ-ի տարածաշրջանային ազդեցությունը։ Ապատեղեկատվությունը պրոբլեմ է Արևելյան հարևանության երկրներում: ԵՄ-ն արդեն հատուկ խումբ է ստեղծել տեղական մեդիատարածքի դիտարկման համար։ Բացի այդ՝ փաստը, որ սահմանների շուրջ վեճեր ունեցող ոչ մի երկիր չի կարող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խթանում է Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը։ Պատահական չէ, որ ի դեմս Վրաստանի ու Ուկրաինայի Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ են ԵՄ-ի անդամակցության առավել հավանական 2 թեկնածուները։

Բրյուսելի հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ տնտեսական հարցերը լուծված են, խանգարողը քաղաքական է՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնագրում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Բրյուսելն առարկում է, որ իր փաստաթղթերում չեն կարող տարընթերցումներ լինել Հայաստանի հետ կնքված համագործակցության համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթից։ Մինչև բրյուսելյան հանդիպումը իրարամերժ տեղեկություններ էին տարածվում համաձայնագրի կնքման պայմանների ու ժամկետների մասին:

Ամփոփելով նշենք՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ Այս պայմաններում առաջանում է անխուսափելի հարց՝ ի՞նչն էր այդպես Փաշինյանին վանում Բրյուսելից, որ ամեն ինչ արեց հնարավորինս քիչ մնալու համար՝ նախ թռավ Լյուքսեմբուրգ, հետո շտապեց Պեկին։ Մեղմ ասած՝ դա անթաքույց արհամարհանք է ԵՄ-ի նկատմամբ: Նույնիսկ նման աշխատանքային այցերի դեպքում հանդիպումներ են նախատեսվում ԵՄ ղեկավարության հետ՝ Փաշինյանի օրակարգում ոչ Տուսկը կար, ոչ Մոգերինին, ոչ ոք:

Միագամից հարց է առաջանում Պեկին մեկնելը պատրվակ է՝ թե Սի Ձին Պինը, թե Լի Քեց Յանն այնքան փորձառու են, որ կհասկանային՝ ինչու՞ է Հայաստանի վարչապետը մի քանի ժամ ավել մնում Բրյուսելում։ Ընդամենը 5 ժամանոց այցը ԵՄ մայրաքաղաք քաղաքական գնահատական է որակվելու՝ որ կողմից էլ նայես:

Անդրանիկ Հարությունյան

Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան