Պիլոտային ծրագիրը կարելի է չստավցած համարել
ՀասարակությունԱյսօր առավոտվանից պետք է սկսվեր Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց հերթագրումը:
Նախարարությունը սմս հաղորդագրության միջոցով տեղեկացրել էր նաև էլեկտրոնային հերթագրման հացեն, սակայն բազամթիվ ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում իրենց երեխաներին գրանցել:
Հեռախոսահամարը, որը տրամադրվել է Կրթության և գիտության նախարարության կողմից, այս պահին գերծանրաբեռված ռեժիմով է աշխատում: Այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ խնդիրներով են ծնողները դիմում և դրանց ինչ լուծում է տրվում:
Այս պահին ընդամենը արձանագրենք, որ առցանց գրամցման առաջին փորձը կարելի է անհաջող համարել, որը նաև բավականին լարվածություն առաջացրեց երեխաների և ծնողների շրջանում:
Հուսանք, որ կարճ ժամանակում շտկումներ կիրականացվեն և ծնողները ստեղծված իրավիճակի պատճառով չեն կորցնի երեխաներին իրենց նախընտրած դրպոցում գրանցելու իրավունքը: