Ինտենսիվ նախապատրաստվում են առաջիկա քննարկումներին. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Իշխանությունների կողմից առաջիկայում նախատեսված խորհրդարանական լսումների ժամանակ, որտեղ կքննարկվեն անցումային արդարադատության վերաբերյալ տեսակետներ, նախատեսվում է ընդգրկել հնարավորինս լայն հանրային սեկտոր: Գործին լծվել են իշխանությունների արբանյակ h/կ-ներն ու քաղակտիվիստները, որպեսզի քննարկման ընդգրկվածությունը տպավորիչ լինի: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԱԺ դահլիճում բուռն և ծավալուն քննարկումներ կազմակերպել: Տեղեկությունների համաձայն՝ «իմքայլական» Նիկոլայ Բաղդասարյանը ներկայումս հատուկ ընթացակարգով համակարգում է, թե հարցերի ինչ ծավալ և ելույթների ինչ հաջորդականություն ու բովանդակություն պետք է լինի: Կա տեղեկություն, որ իշխանությունները մեկ լսումով չեն բավարարվի և մինչև այս խորհրդարանի արձակուրդ մեկնելը կլինի ևս մեկ հանրային քննարկում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում