Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների. Արծրուն Հովհաննիսյան
SocietyՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»։