Ավտովթար Արագածոտնի մարզում բուժքույրը Honda Elysion–ով բախվել է բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ shamshyan.com

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի․ ՈւՂԻՂ «Գանձասար-Կապան»-ն ու «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին (տեսանյութ) 19-ամյա կնոջ 38 շաբաթական պտուղը մահացել է․ մեղադրվում է բժիշկը Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի վարչակազմի նոր ղեկավար նշանակել Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն Քավորը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար․ «Փաստինֆո» ՊՍԺ-ն երկարաձգեց Տուխելի հետ պայմանագիրը Եղանակն՝ առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկը զինվորական է Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ. իրավիճակը՝ սահմանին «Տավուշ տեքստիլ» ընկերությունը գնալով ընդլայնում է աշխարհագրությունը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն «Дорогие мои старики». Ռոբերտ Բագրատյանը հուզել է «Մանկական ձայն»-ի հանդիսատեսին (տեսանյութ) Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Խոշոր հրդեհ «Երեւան Սիթի»-ի «Տաշիր պիցցա»-ում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել
website by Sargssyan