Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Գեոպոլիտիկ նոր հորիզոններն ու տարածաշրջանը

Վերլուծական

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի հունիսի 28-29-ին, Ճապոնիայի Օսակա քաղաքում, G20-ի գագաթաժողովում։

Թրամփի հայտարարությունը հնչեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ապա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Պոմպեոն ՌԴ է մեկնեց երեքշաբթի, նա կրճատել է այցի ծրագիրը՝ նախատեսված էր, որ երկուշաբթի կլինի Մոսկվայում, բայց երկուշաբթի Պոմպեոն թռավ Բրյուսել, որտեղ պետք է քննարկեր «անհետաձելի հարցեր»՝ այդ թվում իրավիճակն Իրանում։ Մայիսի 14-ին Պոմպեոն Սոչիում հանդիպեց Լավրովին ու Պուտինին։ Լրագրողները խնդրեցին Թրամփին՝ ճշտել, թե ինչ է ուղերձ է փոխանցելու Մոսկվային Պոմպեոն: Թրամփը  նշել է, որ Ճապոնիայում պատրաստվում է բանակցել և ՉԺՀ նախագահ Սի Ձին Պինի հետ։

Եթե Օսակայի բանակցությունները կայանան, դա կլինի երկու նախագահների առաջին լիարժեք հանդիպումը՝ 2018-ի հուլիսի 16-ին Հելսինկիի հանդիպումից հետո։ 2018-ի նոյեմբերին ծրագրված էր նախագահների հանդիպումը Փարիզում, որտեղ նրանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մասնակցում էին առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին, բայց Պուտինն ու Թրամփը ոտքի վրա շփվեցին: Հետո նախագահները պատրաստբում էին դեկտեմբերին հանդիպել G20-ի Բուենոս Այրեսի սամիթում, բայց Թրամփը Կերչի նեղուցի իրադարձություններից հետո հանդիպումը բեկանեց։ Համարյա կես տարի նրանք չեն շփվել՝ մինչև մայիսի 3-ի հեռախոսազրույցը, որ Թրամփը որակեց «շատ դրական»։ Նրանք քննարկեցին Վենեսուելայի իրավիճակը և միջուկային նոր համաձայնագրի կնքման հարցը արդեն Չինաստանի հետ: Մինչ այդ Թրամփը կասեցրել էր մասնակցությունը փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կնքել են 1987-ին։

ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը Սոչիում երեկ հանդիպել են ու հավարտ հանդիպման՝ հավաստիացրել, որ մտադիր են աշխատել երկու գերտերությունների լարված հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Պուտինը հանդիպման սկզբում հիշեցրել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և տպավորություն ունի, որ նա ռուս-ամերիկյան կապերի ու շփումների վերականգնման, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի համատեղ լուծման ցանկություն ունի։

Ըստ էության կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ը չի մոռանում ընտրություններին միջամտելու մասին, սակայն պատրաստ է բարդ հարցերի շուրջ Ռուսաստանի հետ համատեղ լուծումներ փնտրել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Պոմպեոն ընդգծել է, որ խոսքը 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին է։

Խոսքը «տարբերակներ գտնելու, փոխզիջման հանգելու, այն տեղերը գտնելու փորձի մասին է, որտեղ առկա են հատվող շահեր, որպեսզի հնարավորություն լինի առաջընթաց ձեռք բերել որոշ բարդ խնդիրների շուրջ։ Սոչիի բանակցություններում Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված մի շարք հստակ քայլերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Նա նշել է, որ չի կարող բարձրաձայնել դրանց մասին։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են սկսել աշխատել այն ուղղությամբ, որը թույլ կտա արգելափակումից հանել Սիրիայում քաղաքական գործընթացը և դառնա առաջին քայլը՝ այդ երկրում Սահմանադրական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ։

Հայտնի է, Վլադիմիր Պուտինի և Մայք Պոմպեոյի հանդիպման ժամանակ չեն քննարկվել նաև ուկրաինական խնդիրը: Ոչինչ չի խոսվել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին:

Ակնհայտ է, ոչ ստեղծված իրավիճակում բացարձակապես անտրամաբանական է, որ ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ ԱԳ նախարարը, ՌԴ նախագահը հանդիպել են ու չեն քննարկել Իրան-ԱՄՆ հակամարտությունն ու հնարավոր տնտեսական, ռազմական ու քաղաքական հետևանքները տարածաշրջանում ու աշխարհում։ Դա նոնսենս է։ Նույնքան անհավատալի է, որ չեն քննարկվել ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի հետևանքները։ Ի վերջո՝ չի բացառվում, Թրամփը Սի Ձին Պինի հետ վերջնական հարաբերությունները պարզելուց առաջ Պուտինի աջակցությունն է փորձել ստանալ։ Իսկ Վենեսուելայի հարցում ակնհայտ է, որ ոչ թե չեն քննարկել, այլ՝ համաձայնության չեն եկել։ Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով տարածաշրջանային կոնֆլիկտներին՝ կարո՞ղ էին նրանք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հատկապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ԱՄՆ-ում հնարավոր հանդիպումից առաջ՝ դժավար է ասել: Իսկ Սիրիայի հարցում համաձայնությունների գալը, թերևս, փոքրիկ վրեժ է Թուրքիայից՝ և ԱՄՆ-ը, և ՌԴ-ն իրենց պատճառներն ունեն, թող Էրդողանի գլուխը ցավի։

Անդրանիկ Հարությունյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների