Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Մայիսի 17-ին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումը մեկ տարով է, եւ մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը եւ հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երեւան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար, նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռնվել խնդիրներին ծանոթանալու ներսից եւ որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո՛, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսեւորվելու ժամանակահատված է առաջ գնալու եւ զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները եւ իրագործել նոր ծրագրեր»:

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյանի գրառումը 24 ժամով ջուր չի լինի Երեւանի 4 շրջաններում եւ Արարատի մարզում. կջրազրկվեն նաեւ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը Սպառողը պետք է կրկնակի հպարտություն զգա, որ օգտվում է «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքից Պետականամետ ըննդիմադիր թևի պահանջը գնալով մեծանում է Արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ քայլեր Պետությունն ունի պարտավորություններ, այդ թվում՝ մարդկանց առողջությունը պահպանելու. Երվանդ Վարոսյան Հնարավոր է՝ եւս մեկ չարտերային թռիչք լինի ապրիլի 7-ին․ ՌԴ-ում հայերի միավորման համանախագահ Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Բագրատյան Կոմիտասի «Սիթիի» աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Մայրն ասում է՝ երեխայիս ասել են տանենք խեղդենք, որ բանակ չգնա ու ժամեր անց իրեն հայտնել են, որ երեխան խեղդվել է. նա քրեական գործը ծածկադմփոց անելու մեջ մեղադրում է Արագածոտնի մարզի քննիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսով վարակվելու «ամենաակնհայտ» ախտանշանի մասին. ՌԻԱ Նովոստի Սննդամթերքի համաշխարհային գները նվազում են. ՄԱԿ Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է «Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը Կոչ եմ անում կորոնավիրուսի վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել
website by Sargssyan