Յուրահատուկ սոուս ձկան և ծովամթերքի համար
LifestyleԱյս սոուսը լրացնում է ձկան կամ այլ ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները: Այն ուտեստները դարձնում է հյութալի և հաղորդում է յուրահատուկ համ:
Ձեզ հարկավոր է: 200մլ սերուցք, 1-2 թեյի գդալ մանանեխ, 1-2 թեյի գդալ մեղր, կիտրոնի հյութ, կանաչի:
Ինչպես պատրաստել: Սոուսը պատրաստել թույլ կրակի վրա և անընդհատ խառնել: Մանանեխը, մեղրը և կիտրոնի հյութը ավելացնել այդ ընթացքում: Ապա կտրատել կանաչին և եփել մինչև դառնա միախառն զանգված: