Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 650 կրակոց. Արցախի ՊՆ
ՀասարակությունՄայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ վստահորեն իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: