Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքող ցուցարարների երթն ավարտվեց. որոշեցին վաղը կրկին հավաքվել. Կլինի երթ
SocietyՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ քաղաքացիների ենթը Երեւանի փողոցներում ավարտվեց Ազատության հրապարակում: Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ վաղը՝ մայիսի 19-ին, ժամը 18-ին նորից հավաքվելու են Ազատության հրապարակում:
«Քայլերթ կանցկացնենք եւ մեր կոչերով մարդկանց ցույց կտանք, որ մենք այսքան չենք, շատ ավելի ավելի շատ ենք: Բոլոր նրանք, որոնք ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորված տեսնել, վաղը թող միանան մեզ: Իմ առաջարկն է՝ ժամանակ տալ դատարանին, որ մինչեւ երկուշաբթի ժամը 16-ը կալանավորի Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց նա: Դրանից հետո ցուցարարները ցրվեցին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: