Հորոսկոպի 2 ամենագեղեցիկ աղջիկները
LifestyleԻհարկե, աղջիկների բնավորությունը մեկ տարվա ընթացքում չի ձևավորվում և կախված է մի շարք գործոններից, բայց հորոսկոպի նշանը ևս կապ ունի:
Խոյ: Պատերազմի կարմիր մոլորակ և Խոյի հովանավոր Մարսն արել է իր գործը: Խոյը շատ բաների համար էներգիա ունի: Սակայն, Կրակի տարերքի հետ համադրվելով, երբեմն կարող է ցունամիի պատճառ դառնալ: Ուրախ ու նպատակասլաց Խոյը ընդունակ է սթափ դատել ու որոշումներ ընդունել, բայց մեկ րոպեի ընթացքում վերածվում է ըմբոստ ու շրջապատից դժգոհ աղջկա: Դա հատկապես վերաբերվում է երիտասարդ կանանց: Խոյի դժգոհության հետևանքները հուսադրող չեն: Իմպուլսիվ աղջիկները ցանկանում են կյանքի բոլոր երևույթներից հաճույք ստանալ: Քանի դեռ նրանք իրենց լավ են զգում, որևէ մեկին վնաս չեն պատճառի, բայց ցանկացած տհաճություն կարող է հունից հանել նրանց: Միայն տարիքի հետ են նրանք հավասարակշռություն գտնում՝ էմոցիոնալ պոռթկումների ու ցուցադրական հանգստության միջև:
Կարիճ: Նրանց գլխում իսկական հրեշներ են ապրում: Նրանք համբերատար սպասում են իրենց ժամին: Կարիճի բարկությունը նման է թույնի, որը դանդաղ է ազդեցություն ունենում՝ ստիպելով զոհին տառապել: Արդարության համար նշենք, որ Կարիճի բարկությունը միշտ պատճառաբանված ու տրամաբանական է: Կարիճը տարիներով կարող է հիշել վիրավորանքը ու ցանկանալ վրեժ լուծել: Մտերիմներին պատրաստ է շատ բաներ ներել, բայց հարկավոր է ազնվորեն ընդունել սեփական սխալներն ու ներեղություն խնդրել: Ընդհանուր առմամբ, Կարիճի հետ կյանքը շատ հետաքրքիր է: