Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին
SocietyԱյսօր՝ մայիսի 19-ին, Պոնտոսի հույների Ցեղասպանության օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանում հունական համայնքի ներակայացուցիչներ, ազատամարտիկներ եւ ՀՀ քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցեցին 353. 000 զոհերի հիշատակին:
Ընթացքում անմեղ զոհերի հոգու խաղաղության համար ներկաների կողմից հնչեց աղոթք, որից հետո հոգեհանգստի կարգ իրականացրեց Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ելույթներով հանդես եկան «Հույների ցեղասպանության ճանաչման» նախաձեռնող, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստանում հունական համայնքի նախագահ Մարինա Լազարեւան: