Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ

Երևանում այսօր՝ մայիսի 19-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի և Երևանի բնակիչ Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21099-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին:

Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ-ի աշխատակիցներն ու վթարի մեջ հայտնված Mitsubishi-ի վարորդը:

Ըստ աղբյուրի՝ ВАЗ 21099-ի վարորդը իրեն պահել է ոչ ադեկվատ, հավանաբար, եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ, իսկ նրա մարմնի վրա եղել են «գողական աշխարհի» դաջվածքներ, մի տղամարդ էլ, որ ներկայանում էր այդ վարորդի պապիկ, ասել է, որ թոռը ավտոմեքենան փախցրել է: Քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները մեծ դժվարությամբ են նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ անգամ երբ բժիշկները փորձում էին նրան տեղում օգնություն ցուցաբերել, նա անհոդաբաշխ և անհասկանալի բառեր էր ասում:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյւոթեր են նախապատրաստվում։

Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Գյումրիի տոնի կապակցությամբ «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Նիկոլ Փաշինյանը մասնակցոմ է «Գյումրու օր» միջոցառմանը. ՈՒՂԻՂ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Օրվա հանդիպումների անոնս Գյումրին նշում է քաղաքի տոնը․ տոնակատարության խորագիրը՝ «Վարպետների քաղաք» ԱԻՆ-ը 1 օրում 49 ահազանգ է ստացել հրդեհների բռնկման վերաբերյալ Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խուլիգանության կասկածանքով 5 անձ բերման են ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ) Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր
website by Sargssyan