Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo)
LifestyleԿերպարի հարցում շատ կարևոր են դետալները, քանի որ նույնիսկ ամենաձանձրալի զգեստը կարելի է հետաքրքիր դարձնել՝ լրացնելով այն օրիգինալ ականջօղերով կամ մազակալով:
Ծովային թեմա: Սա գլխավոր թրենդներից մեկն է, կրիր ծովախեցիներով ականջօղեր, թևնոցներ ու վզնոցներ: Այս զարդերը հիանալի կլրացնեն ամառային թեթև կերպարը: Կարող ես կրել դրանք նաև սպիտակ պարզ շապիկների հետ:
Մինիմալիզմ: Այս սեզոն կարելի է կրել մի քանի բարակ վզնոց՝ տարբեր երկարություններով ու լայնությամբ: Եթե ընտրել ես այս աքսեսուարը, ապա խուսափիր շատ խոշոր ականջօղերից:
Մարգարտյա նուրբ զարդեր: Ականջօղեր, մազակալներ, վզնոցներ: Սրանք շատ կանացի ու նրբաճաշակ տեսք են հաղորդում կերպարին՝ դարձնելով այն նաև շքեղ:
Մազերի մետաքյա աքսեսուար: Եվս մեկ շատ կանացի ու նուրբ թրենդ, որը կերպարին շարմ կհաղորդի: