Հնագետները բացել են Ամոնի տաճարի սպասավորի դամբարանում հայտնաբերված սարկոֆագը
LifestyleՖրանսիացի հնագետները բացել են սարկոֆագը, որը հայտնաբերվել է Ամոնի տաճարի սպասավորի դամբարանում: Այսօր գտածոյի մասին հայտարարել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարար Խալեդ ալ-Աննանին:
Հատկանշական է, որ սարկոֆագում գերազանց վիճակում պահպանվել է գունավոր նախշը: Սարկոֆագի ներսում հայտնաբերվել է մումիա:
Գիտնականները հայտնաբերել են նաև հուղարկավորության այլ պարագաներ և դիմակ:
Դրա կողքին հայտնաբերվել է ևս մեկ դամբարանի մուտք: Այնտեղ գտնվում է ավելի ուշ շրջանի՝ փարավոնների XXV դինաստիայի կառավարման ժամանակների երկու սարկոֆագ: