Առկա խնդիրները խարսխված են ոչ թե դատարաններում, այլ կեղծված Սահմանադրության մեջ
ОбществоՓաստաբան Գեղամ Սիմոնյանի կարծիքով իրականում ներկա իրավիճակի պատճառը ոչ թե դատական համակարգն է, այլ կեղծիքներով ընդունված, ոչ լեգիտիմ Սահմանադրությունը: Եվ առաջին քայլը, որը պետք է արվեր, ոչ թե դատարանների գործունեությունն անգելափակելը պետք է լիներ, այլ նոր Սահմանադրության ընդունումը:
«Ես իշխանափոխության առաջին իսկ օրվանից երկրի վարչապետից պահանջում եմ Սահմանադրական փոփոխություն իրականացնել: Հասարակությունը պետք է հասկանա, որ դատական համակարգում առկա խնդիրները խարսխված են ոչ թե դատարաններում, այլ կեղծված Սահմանադրության մեջ:
Եվ այն պետք է օր առաջ, վայրկյան առաջ փոխել: Հակառակ դեպքում, մենք ոչ միայն նորմալ դատական համակարգ չենք ունենա, այլ չեն զարգանա նաև մնացած համակարգերը: Ինչ վերաբերում է դատական համակարգի առողջացմանը, ապա առաջին հերթին պետք է փոխվեն դատարանակազմության հիմքերը:
Սահմանադրության մեջ ունենք դատական համակարգի կարգավորմանը վերաբերող դրույթներ, որոնք անատամ են: Դատավորների ընտրման, հետագայում նրանց նշանակման, Բարձրագույն դատական խորհրդի կողմից վերահսկողության, Արդարադատության նախարարության, Դատավորների ընդհանուր ժողովի ողջ գործիքակազմերը պետք է փոխվեն: Սրանք շատ հասարակ բաներ են, որոնք պետք է վաղուց արվեին»,- ասաց փաստաբանը:
Արմինե Գրիգորյան