Հինգ կարևոր քայլ՝ դատաիրավական համակարգի առողջացման ճանապարհին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հինգ կարևոր քայլ, որն անհապաղ պետք է իրականացվի: Անդրադառնալով դատաիրավական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին, նա նշեց, որ դրանք թեև շատ կարևոր են, բայց ոչ բավարար, ուստի, անհրաժեշտության դեպքում օրենսդարական փոփոխություններ կիրականացվեն:
Եվ այսպես.
Առաջին քայով պետք է բոլոր դատավորները ենթարկվեն վեթինգի: Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում գործունեության մասին:
Երկրորդ՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացու իրավունքների խախտումներ արած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Երրորդ՝ բոլոր դատավորները, որ գիտեն չեն կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:
Չորրորդ՝ անցումային արդարադատության ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար:
Հինգերերոդ՝ ԱԺ-ում պետք է օրենսդրական աշխատանք կատարվի անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի, պետք է Սահմանադրական փոփոխություններ ու համաժողովրդական հանրաքվեներ անցկացնել: