Բաժակի մեջ տորթ՝ ընդամենը 5 րոպեում
LifestyleՏորթի այսպիսի տարբերակը ոչ միայն յուրահատուկ տեսք ունի, այլ նաև շատ հարմարավետ է: Այն հիանալի տարբեակ է ֆուրշետների համար: Այս տորթի պատրաստման համար հարկավոր է ընդամենը 5 րոպե ժամանակ:
Ի՞նչ է ձեզ հարկավոր: Պատրաստի բիսկվիտ, 500 մլ սերուցք՝ 35% յուղայնությամբ, 3 ճաշի գդալ կակաո, 50 Էսպրեսո սուրճ, 3 ճաշի գդալ լիկյոր, 3 ճաշի գդալ շաքարավազ կամ շաքարի փոշի:
Ինչպե՞ս պատրաստել: Բիսկվիտը բաժանում ենք 12 շրջանակի, մնացորդները դեն չենք գցում, այլ մանրացնում փոքր կտորների: Խառնում ենք սուրճն ու լիկյորը: Հարում ենք սերուցքը, աստիճանաբար ավելացնում շաքարի փոշին և սկսում ավելի արագ հարել: Վերցնում ենք բաժակը, սկզբում ավելացնում ենք հարած սերուցքը, ապա բիսկվիտը, այնուհետև ավելացնում լիկյորի և սուրճի խառնուրդը: Ավելացնում ենք ևս մեկ գդալ սերուցք և կակաո ենք ցանում:
Ավելացնում ենք նախօրոք մանրացրած բիսկվիտի մնացորդները, ապա կրկին սուրճի և լիկյորի խառնուրդը: Եվս մեկ շերտ սերուցք ու կակաո: Աղանդերը կարելի է պահել սառնարանում, այդպես այն ավելի համեղ կդառնա: