Վարչապետը հատեց վտանգավոր կետը. ով և ինչու է սրում իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան արգելափակել բոլոր դատարանների դռները այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Իսկ ավելի վաղ նա նշել էր, որ հայտարարելու է հեղափոխության ամենակարևոր փուլի մեկնարկը։ Թեև մի փոքր զավեշտալի է, քանի որ հեղափոխության երկրորդ փուլը տնտեսական հեղափոխությունն էր, որում, ինչպես գիտենք՝ դեռևս սայլը տեղից չի շարժվել:
 
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է խաղում, գործադիր մարմինն այսպիսով ցանկանում է ճնշել դատական իշխանությանը, ինչի իրավունքը սահմանադրությամբ չունի: Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր կոչով առերևույթ խախտում է Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։ Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է իր քայլի քաղաքական և իրավական հետևանքները: Ընդ որում, ժողովրդավարական երկրում իրավական հետևանքներն արդեն իսկ պետք է տեսանելի լինեին, քանի որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալման փորձ:
 
Փաշինյանը ուներ մեկ տարի դատական համակարգում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ռեֆորմներ իրականացնել: Սակայն վարչապետը նախընտրել է այս ողջ ընթացքում «թիթեռ նկարել», մեկ-մեկ էլ ասֆալտին փռելու ակցիաներով վախեցնել հակահեղափոխության ուրվականին: Այսօր Փաշինյանին անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության մեխանիզմը, սակայն այս նախաձեռնությունը չի ստացել աջակցություն ոչ Հայաստանի ներսում, ոչ առավել ևս՝ դրսում: Հետևաբար, Փաշինյանի ծրագրերը հասկանալի են՝ մեկ-երկու օր դատարանների դռները արգելափակելով, կոլապսի ենթարկելով իշխանության երրորդ, հիշեցնենք՝ անկախ ճյուղի աշխատանքները, վարչապետը այնուհետև կհայտարարի, որ կա անցումային արդարադատության մեխանիզմի ներդրման հանրային պահանջ: Ըստ այդմ էլ՝ հակօրինական «սամասուդը» կդառնա Փաշինյանի վերջին քայլը՝ Հայաստանում դիկտատուրան խորացնելու համատեքստում: Միջազգային արձագանքը, ի դեպ, չի ուշացել՝ Freedom House-ի  փորձագետները արդեն իսկ փաստում են, որ Հայաստանում տեղի է ունենում սպասված գործընթաց, որից և պետք էր խուսափել, այն է՝ Փաշինյանը գլորվում է պոպուլիզմի անդունդը: Սակայն Փաշինյանին նման գնահատականները կարծես թե չեն հուզում և նա վճռական է աթոռը պահելու համար գնալ ցնցումների: Թե ինչի է սա հանգեցնելու, դժվար չէ կռահել։
Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ում հետ է հանդիպելու վարչապետը. օրակարգը հայտնի է Ճեպազրույցներ ԱԺ-ում. ուղիղ հեռարձակում Պիտի ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որ կարողանանք մեկնաբանել. Հովիկ Աղազարյանը` Վանեցյանի հրաժարականի մասին Առաջիկա օրերին եւ ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչեւ վերջնական հանգուցալուծում. Ավետիք Չալաբյան Հեղափոխական նորարարություն շինարարության ոլորտում. Ideal Master Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ. այն ընդգրկել է մոտ 9.5 հա տարածք Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Ժողովուրդ». Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը. Ինչ է խոսվել փակ նիստում Արարատի մարզում ողբերգական վթարից մահացածները առեւտրով էին զբաղվում, ընտանիքի հայրն էլ ՌԴ-ում է Միկրոավտոբուսում դրամապանակ էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
website by Sargssyan