Օրվա բաղադրատոմսը. Պատրաստիր ախորժակը նվազեցնող լիմոնադ
LifestyleԽմեք այս լիմոնադը ուտելուց 10-15 րոպե առաջ և սնվելու ավելի քիչ ցանկություն կունենաք: Ըմպելիքի բաղադրությունն ու պատրաստման եղանակը շատ պարզ է:
Ձեզ անհրաժեշտ է: 2-3 լիմոն, 2,5 լիտր ջուր, մի փոքրիկ խուրձ անանուխ, 0.5 բաժակ շաքարավազ:
Պատրաստման եղանակը: Քամեք լիմոնի հյութը, եռացրեք ջուրը՝ շաքարավազի հետ, ավելացրեք լիմոնի կեղևի կտորները և անանուխը: Եռացրեք 5-7 րոպե, այնուհետև կաթսան իջեցրեք սառը ջրի մեջ և թողեք ամբողջովին սառչի: Սառած խտահյութից հանեք անանուխն ու լիմոնի կեղևի կտորները, վրան ավելացրեք լիմոնի քամած հյութը, լավ սառեցրեք: