Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը


«Եր­կի­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից կա­մաց-կա­մաց ան­ցում է կա­տա­րում դե­պի բա­ցար­ձակ մի­ա­պե­տու­թյուն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ առավոտյան ցուցարարները հինգ ժամով փակեցին դատարանների մուտքերը։ Ու թեև Ն. Փաշինյանը հանդես եկավ ելույթով, այդուհանդերձ, օրվա ընթացքում դեռ շարունակում էին հնչել արձագանքներ: Եղան թե՛ կոչն ու դրան հետևած գործողություններն արդարացնողներ, թե՛ դրանք հակապետական, հակասահմանադրական համարողներ: Եղավ արձագանք անգամ միջազգային հայտնի կազմակերպության ներկայացուցչի մակարդակով: Իրավիճակի շուրջ զրուցել ենք Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ: Ի վերջո՝ ՀՀ օրենսդրության պահանջները խախտվո՞ւմ են, տեղի ունեցող գործողությունները սահմանադրակա՞ն են:

Վարդան Այվազյանը օրենսդրությանն առնչվող խնդիրներն ըստ աստիճանակարգերի ներկայացրեց.

«Առաջին՝ կոպտորեն ոտնահարվում են Սահմանադրության 1-ից ներառյալ 6-րդ հոդվածները: Այսինքն, տապալվում է սահմանադրական կարգը»,-ասաց նա՝ հղում կատարելով նաև Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածին, որտեղ սահմանված է, թե «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու» համար ինչ պատիժ է նախատեսված:

«Բացի այդ, տեսեք՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատարանների տարածքում հավաքներ կազմակերպելը: Էլ չենք խոսում առավել ևս դատարանի մուտքը փակելու, դատավորներին ներս չթողնելու մասին: Երկրորդ՝ վարչապետի հետ հավասարապես իրավական պատասխանատվություն են կրում ոստիկանապետը, գլխավոր դատախազը և իրավապահ բոլոր մարմինները, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում այդ երևույթի դեմն առնելու համար: Նրանք պատասխանատվություն են կրում հանցավոր անգործության մատնվելու համար: Նրանք պարտավոր էին բոլոր միջոցները ձեռնարկել, որ դատարաններն անխափան աշխատեին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ տարածվում էր նաև այն կարծիքը, թե ժողովուրդն այդպիսով իրացնում է իր իշխանությունը: Դիտարկմանը՝ ժողովուրդն արդյոք իր սահմանադրական իրավունքն արդեն չի՞ իրացրել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին, Վարդան Այվազյանը նշեց.

«Նկատառումը ճիշտ է: Տեսեք՝ այս ամենն առաջին հերթին սարսափելի իրավական տգիտության հետևանք է: Ինչո՞ւ, որովհետև ժողովրդավարությունը կատեգորիկ հասկացություն է: Բոլորի մոտ այդ հասկացության ընկալումը պետք է միանշանակ նույնը լինի: Օրինակ՝ այնպես, ինչպես բազմապատկման աղյուսակը: Ենթադրենք, վարչապետը չի կարող ասել, որ 2 անգամ 2 հավասար է 6-ի, իսկ գլխավոր դատախազը ասի, որ 7-ի է հավասար: Ժողովրդավարությունն այս ամբոխահաճո գործողությունները չեն: Սա նաև վտանգավոր է հետևյալ առումով. եթե վաղը կամ մյուս օրն իշխանությունը ձախողվի (իսկ վերոնշյալ կոչից հետո, կարծես, այդ առումով կասկած չկա), այդ ժամանակ մեղքը բարդելու են ժողովրդի վրա: Ասելու են՝ ժողովուրդն է մեղավոր, մենք չենք արել: Ամբոխահաճո այս հայտարարությունները ոչ մի լավ հետևանք չեն կարող ունենալ: Արդյունքում ոչ թե ոտնահարվում, այլ անէանում է մեր պետականության ամբողջ գաղափարը: Այդ ամենի հետևանքով մենք ծիծաղի առարկա ենք դառնում համաշխարհային հանրության առաջ: Ոչ մի երկիր մեզ լուրջ չի մոտենա: Որպես պետական միավոր՝ մեզ հետ արդեն չեն հաղորդակցվի»:

Ինչ վերաբերում է պետական լծակներով դատական համակարգում փոփոխություններ անելու հնարավորություններին, ինչպես նաև դատարանների մուտքեր փակող օրենսդիր իշխանության ներկայացուցիչների պահվածքին, Վ. Այվազյանը նկատեց.

«Ցանկացած բարեփոխում առաջին հերթին պետք է իրականացվի օրենսդրական մակարդակով, որպեսզի լինեն իրավական հիմքեր և ամբողջ գործընթացը լինի իրավաչափ: Հիմա, բառիս բուն իմաստով, մեր շատ պատգամավորների խելքը չի հասնում ճիշտ, գրագետ օրենսդրություն մշակել, փոփոխել դրանք և բարեփոխումներ անել հենց դրանց հիման վրա: Նրանց խելքը հասնում է միայն անձամբ գնալ և անձամբ դատարանի մուտքերը փակել: Դրանից ավելի մենք նրանցից չենք էլ կարող պահանջել: Եվ սա ժողովրդի՝ 70 տոկոս քվեարկողների վստահությունը վայելելու արգասիքն է: Ասում են՝ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց այս պարագայում կարելի է ասել՝ ժողովուրդը չարաչար սխալվում է»:

Ըստ նրա՝ ոչ մի քայլ այլևս չի կարող բացառել վերոնշյալից բխող հնարավոր հետևանքները. իրավիճակն անդառնալի է:

«Այստեղ խնդիրը ու հետևանքը զուտ այն չէ, թե 8:30-ից մինչև 13:30-ը դատարանների մուտքերը փակել են: Խնդիրը երևույթն է, որը ոչ թե տապալում, այլ անէացնում է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելուց հետո կարելի է վերականգնել այն, բայց անէացնելուց, փոշիացնելուց հետո նորից զրոյից սկսելը շատ դժվար է: Եվ նման յուրաքանչյուր երևույթ ցույց է տալիս, որ մեր երկրում այլևս բացակայում է իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը, ցույց է տալիս, որ ամբոխի աջակցությամբ երկիրը ժողովրդավարությունից կամաց-կամաց անցում է կատարում դեպի բացարձակ միապետություն, որովհետև գործադիր իշխանության ղեկավարն ամենուրեք միջամտում է իշխանության տարբեր թևերի գործունեությանը, ինչը կտրականապես արգելվում է Սահմանադրությամբ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ, ըստ էության, այս ամենը սկսվեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո, Վարդան Այվազյանն այդ առումով ընդգծեց. «Ռ. Քոչարյանի կատարած արարքը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ, մեր քննարկման թեման չէ: Բայց ինչ վերաբերում է երաշխավորությամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելուն, ապա այն ամբողջովին իրավական հարթության մեջ է և օրենքի շրջանակներում կատարված գործողություն: Այդտեղ դատարանը բացարձակապես իր լիազորությունները չի չարաշահել՝ օրենքի որևէ խախտում չի եղել: Հիմա եթե մենք ընդվզում ենք օրինական գործողության դեմ, այդ երևույթն արդեն բերում է պետության կոլապսի, ինչը շատ վտանգավոր է մեզ համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ