Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


Հե­ղա­փո­խա­կա­նու­թյուն՝ առանց ռա­ցի­ո­նա­լիզ­մի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական բարեփոխումների շուրջ սենսացիոն բացահայտումներով աչքի չընկավ։ Համենայն դեպս, դրա այն մասը, որը վերաբերում էր անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը, հասարակությունը մի քանի անգամ լսել է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի նշած չափանիշներին չհամապատասխանող դատավորների հրաժարականի մասին դրույթին, ապա գոնե այս պահին տեսանելի չէ, թե ինչ մեխանիզմներով են իրականություն դառնալու վարչապետի ցանկությունները։

Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի բովանդակային մասին անդրադառնալու ժամանակ դեռևս կունենանք, մանավանդ, որ, իմ պատկերացմամբ, հայտարարված բարեփոխումները բազմաշերտ են ու տեղի են ունենալու ամիսների ընթացքում։ Հիմա ավելի էական է այլ հարցի պատասխան, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ նման ելույթը զուգակցել դատարանների մուտքերն արգելափակելու կոչով։

«Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- երեկվա խորհրդակցության ժամանկ ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքից ակնհայտ է դառնում, որ դատարաններն արգելափակելու ակցիան, մեղմ ասած, հուզականության դրսևորում էր։ Ասենք՝ ոչ մի բան չէր խանգարում, որ Փաշինյանն իր ելույթն ունենար առանց ֆորս-մաժորային ակցիայի, մանավանդ երկրի ներսում ու արտաքին աշխարհում որևէ մեկը կասկածի տակ չի առնում նրա լեգիտիմությունը։ Ի վերջո, չի կարելի ակցիա իրականացնել, ապա հետին թվով մտածել դրա շարունակության կամ օրակարգի մասին։

Փաշինյանի դաշինքը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն ու ակնհայտորեն բարեփոխումներ, անգամ Հիմնական օրենքի փոփոխություններ կարող է իրականացնել՝ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր ռեֆորմի մասին ինչ կարծիք ունեն ընդդիմադիր ուժերը։ Այս պարագայում առնվազն անհասկանալի է, թե ինչու է վարչապետը պարբերաբար դիմում փողոցի օգնությանը՝ անհարկի լարվածություն սերմանելով երկրում կամ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների»։ Նման իրավիճակը կարող է բացատրվել մի քանի հանգամանքով։

Սկզբունքորեն՝ գործող իշխանությունը չի կարողանում իր «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու։ Տարբեր փուլերում փոխվում են թիրախները, մի դեպքում դա կարող են լինել Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն, այլ դեպքում՝ օլիգարխիան, այսօր՝ դատավորները, սակայն գործող իշխանության վարքագիծը մնում է անփոփոխ՝ աչքի ընկնելով ագրեսիվ հռետորաբանությամբ ու վարքագծով:

Տվյալ դեպքում՝ ակնհայտ է, որ Փաշինյանի արձագանքն ավելի զգացմունքային եղավ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո հասարակության մի ինչոր զանգված խոսեց գործող իշխանության թուլության, հին համակարգի ռեստավրացիայի ռիսկերի մասին։ Այլ խոսքով՝ Փաշինյանն իրական համարեց վարկանիշի անկման ռիսկը ու հերթական անգամ որոշեց դիմել հեղափոխական վարքագծի՝ իրավիճակը փրկելու համար։ Ինչքանո՞վ է արդյունավետ նման մարտավարությունը, ցույց կտա ժամանակը։

Մյուս կողմից՝ առայժմ հստակորեն չեն ուրվագծվում հնարավոր բարեփոխումները, այլ խոսքով՝ մենք լսել ենք միայն ցանկություններ՝ առանց կոնկրետ հայեցակարգերի ու ժամանակային պլանավորման։ Մի խոսքով՝ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կոնկրետ արդյունքների կհանգեցնեն բարեփոխումները, բայց վստահաբար կարելի է արձանագրել, որ դատարանների «շրջափակման» օպերացիան կարող է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա ու մեկնաբանվել՝ որպես գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը ճնշելու փորձ։

Մի խոսքով՝ մենք ականատես դարձանք հեղափոխականության ցուցադրության, որի ռացիոնալ արդյունքը խիստ մշուշոտ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել