Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին


«Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք Ար­ցա­խում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը թեև նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, սակայն դրանում շեշտված անդրադարձ է եղել Արցախին, ավելի ստույգ՝ Հայաստան-Արցախ հարաբերություններին։ Իհարկե, վարչապետը չի խոսել այդ հարաբերությունների հայեցակարգային բաղադրիչի մասին, այլ ավելի շատ առիթն օգտագործել է՝ հերթական անգամ Հայաստանի նախկին իշխանությանը գնահատականներ տալու համատեքստում։ Առհասարակ՝ այնպիսի տպավորություն է, որ դարձյալ Արցախն ու ԼՂ խնդիրը Հայաստանի քաղաքական համակարգում դարձել են շահարկումների առարկա, ընդ որւմ՝ հաճախ էժանագին։

Երբ նախկին իշխանության որոշ գործիչներ Փաշինյանին մեղադրում են «Արցախը հանձնելու» մեջ, այդ քննադատությունը, մեղմ ասած, դուրս է փաստարկված ընդդիմախոսության համատեքստից, որովհետև լավագույն դեպքում լսում ենք ենթադրություններ՝ առանց փաստական բաղադրիչի։ Նույն վարքագիծը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին։

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- երեկվա խորհրդակցության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն օգտագործում է Արցախի հարցը՝ Երևանում ու Ստեփանակերտում ընդդիմադիր տեսակետներ լռեցնելու համար։ Պատահական չէ, որ վարչապետը հիմա է որոշել նախաձեռնել 2016 թվականի ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը (միայն թե անհասկանալի է, թե ինչու է գործադիրի ղեկավարը նախաձեռնում օրենսդիր մարմնի գործառույթ)։ Ավելի վաղ Փաշինյանի համար նման հետաքննությունն ակտուալ չի եղել ու, առհասարակ, եթե իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում վարչապետը նման հետաքննություն չի իրականացրել, նշանակում է, որ դրա հատուկ անհրաժեշտությունը չի եղել, կամ էլ՝ երկրի ղեկավարն իր բոլոր գործողությունները հարմարեցնում է սեփական քաղաքական օրակարգին։

«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»,- երեկ ասել է Փաշինյանը՝ փաստորեն բացահայտելով, որ «հակահեղափոխության» հետ ասոցացվում են բոլոր այն ուժերը, որոնք Երևանում կամ Ստեփանակերտում հանդգնում են քննադատել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, որոնք համաձայն չեն իր հետ։ Սրանով Փաշինյանը հենց ինքն է Արցախի ներկա ղեկավարությանը նույնացնում Հայաստանի, այսպես կոչված, հին իշխանության հետ՝ թեև օրեր առաջ մի փոքր այլ գնահատական էր տալիս Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությանը։

Ավելորդ է ասել, որ Փաշինյանի նման դիրքորոշումը ոչ միայն սխալ է նույնիսկ մեթոդոլոգիական առումով, այլև չափազանց վտանգավոր է թե՛ նոր պառակտումներ սերմանելու, թե՛ «հող հանձնելու», «երկիր ծախելու» դավադրության տեսությունը ամենաբարձր մակարդակով առաջ մղելու տեսանկյունից։

Մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի էլիտաների հարաբերություններում առաջացած ճգնաժամն ավելի խորքային պատճառներ ունի, և ակնհայտ է, որ խնդրի լուծումն ամենևին էլ այն չէ, որ Երևանից փորձ արվի «օկուպացնել» Արցախի իշխանությունը։ Սա խնդրի լուծում չէ։

Հայաստանն ու Արցախն, անշուշտ, պետք է ունենան ընդհանուր ռազմավարական նպատակ ու օրակարգ, սակայն սա ամենևին չի նշանակում, որ Ստեփանակերտում կուրորեն պետք է հետևեն Երևանի դիրքորոշումներին՝ ամբողջությամբ զրկվելով սուբյեկտությունից։ ԼՂՀ իշխանությունները կարող են ու պետք է ունենան սեփական դիրքորոշումներ մի շարք հարցերի վերաբերյալ, ու բնավ պարտադիր չէ, որ դրանք հարյուր տոկոսով ներդաշնակ լինեն Հայաստանի իշխանության դիրքորոշումներին։ Երբ Ստեփանակերտից հնչող ցանկացած տարբերվող տեսակետ Փաշինյանի կողմից, ըստ էության, որակվում է որպես «հակահեղափոխական», ապա տպավորություն է ստեղծվում, որ այնքան էլ անկեղծ չէ Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությունը, որի նպատակն այն է, որ բանակցային գործընթացում մեծանա Ստեփանակերտի սուբյեկտությունը։ Եթե նույնիսկ Երևանում պատրաստ չեն հանդուրժել ԼՂՀ իշխանությունների սուբյեկտությունն ու քաղաքական ինքնաբավությունը, ապա միամիտ է նման վերաբերմունք ակնկալել օտար մայրաքաղաքներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը