Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան
Общество«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է:
Tert.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
«Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ գործը վերջերս ուղարկվել էր դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին: