Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»


36 մի­լի­ոն դրամ՝ դա­տա­պար­տյալ­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան և կրթա­կան ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման հա­մար. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի ընթացքում հասցրել է արդեն երեք պայմանագիր կնքել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Այս մասին «Փաստը» տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերը համատեղող միասնական կայքից՝ ՊՈԱԿ-ների ֆինանսավորում բաժնից:

Պետությունը դրամաշնորհների տեսքով մոտ 356 միլիոն դրամ է տրամադրում վերը նշված ՊՈԱԿ-ին, որն էլ այս երեք պայմանագրերի շրջանակում պարտավորվում է իրականացնել.

1. արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում (5,223,000 ՀՀ դրամ),

2. իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում (36,927,400 ՀՀ դրամ),

3. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների հատուկ ուսուցման իրականացում (313,464,600 ՀՀ դրամ): Երեք պայմանագրերն էլ ուժի մեջ են մինչև 2019 թվականի ավարտը: Պայմանագրերից մեկի համաձայն՝ 36 մլն 927 հազար 400 դրամ հատկացվել է 2019 թվականի ընթացքում դատապարտյալների գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացման նպատակով: Փորձենք հասկանալ, թե կրթական ինչ ծրագրերի մասին է խոսքը: 

Պայմանագրին կցված միջոցառումների ցանկից պարզ է դառնում, որ իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրի իրականացումը ներառում է հետևյալ դասընթացները՝ դեկորատիվ կիրառական արվեստ, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, բիզնես գրագիտություն: Դասընթացներին պետք է մասնակցի 22 խումբ՝ 110 կալանավորված և դատապարտված անձ (ներառյալ պրոբացիայի շահառուները): Նրանք դասընթացների ընթացքում պետք է ստանան ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ մասնակցեն գործնական պարապմունքների: Ծրագիրն իրականացվում է արդարադատության նախարարության «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար: Դրա շահառուներին տրամադրվելու են անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութեր՝ կավ, ներկեր, վրձիններ, գրենական պիտույքներ և այլն: Դասընթացների ավարտին մասնակցին տրվելու է հավաստագիր, սակայն այն դեպքում, երբ նա ամենաքիչը երկու կամ ավելի թեմաների շրջանակում մասնակցել է 240 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացներին, իսկ եթե միայն մեկ թեմայի՝ 120 ժամ տևողությամբ դասընթացի, ապա նրան կտրվի մասնակցության վկայագիր:

Հիմա վերը նշված ՊՈԱԿ-ի մասին: Մի քանի տարի առաջ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» անունով պետական հիմնարկը վերակազմակերպվել է և դարձել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, որի տնօրենը 2004 թվականից իրավաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հայրապետյանն է: 

ՊՈԱԿ-ը զբաղվում է ՀՀ քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպմամբ, իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ, դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովմամբ և այլն:

ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերը համատեղող միասնական կայքում բացակայում են 2018 թվականին վերաբերող տվյալները, մասնավորապես՝ իրականացվե՞լ են նման ծրագրեր, թե՞ ոչ:

Օրինակ, կայքում տեղադրված նախորդ տարիների տվյալներից պարզ է դառնում, որ 2017 թվականին այս ՊՈԱԿ-ին 345 մլն 166 հազար 200 դրամ գումար է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայություններ իրականացնելու նպատակով՝ 32 միլիոնով ավելի շատ, քան՝ 2019 թվականին: Ի դեպ, ճիշտ նույնքան գումար՝ 345 մլն 166 հազար 200 դրամ, ՊՈԱԿ-ին հատկացվել է նաև 2016 թվականին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան