Ի՞նչ եկամուտ և դրամական միջոց է հայտարարագրել Արթուր Դավթյանը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արթուր Դավթյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և տարեկան եկամտի վերաբերյալ:
2018թ. հարկային տարվա սկզբում Արթուր Դավթյանի դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը փոփոխության չի ենթարկվել՝ կրկին կազմելով 8 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 13 530 881 ՀՀ դրամ, որը գոյացել է երկու աշախատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 13 245 751 ՀՀ դրամ և 285 130 ՀՀ դրամ:
Ա. Դավթյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում