Ճանապարհները հերթով քանդվում են. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Հայաստանի մի շարք ճանապարհներ, մեղմ ասած, անմխիթար վիճակում են, նորություն չէ, դրան քանիցս անդրադարձել ենք:
Սակայն վերջին շրջանում մտահոգիչ են դարձել ոչ միայն հանրապետական նշանակության ճանապարհները, այլ նաև մայրաքաղաքի փողոցները: Ընդ որում, խոսքը, այսպես կոչված, երկրորդական փողոցների մասին չէ. դրանցից մարդիկ վաղուց են հույսները կտրել: Բավական վատ վիճակ է նաև գլխավոր փողոցներում: Մասնավորաբար, մի քանի խոշոր փոսեր են առաջացել, օրինակ՝ Թբիլիսյան խճուղում, որտեղ ամեն օր մեքենաներ են վնասվում: Այդպիսի «խորխորատներ» են հայտնվել նաև այլ ճանապարհներին, սակայն ցավն այն է, որ դրանց տիրություն անող չկա ուղղակի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում